Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստին դատախազը պահանջեց քրգործն ուղարկել նոր քննության – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստին դատախազը պահանջեց քրգործն ուղարկել նոր քննության – Պանորամա untitled 18  Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստին դատախազը պահանջեց քրգործն ուղարկել նոր քննության – Պանորամա untitled 18

Վերաքննիչ քրեական դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումներին գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը  պահանջեց բեկանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի և ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու մասին դատարանի որոշումը և քրեական գործն ուղարկել դատարան՝ նոր քննության։

«Սահմանադրական դատարանի որոշումից հետո, իհարկե, եկել է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները վերաորակելու խնդիր, քան որ նրանց արարքները համապատասխանում են Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությանը»,- ասաց դատախազը: 

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։

Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է վերացնել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել դրա չափը։

Նախորդ տարվա հունիսին դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Գրավի այդ չափն աննախադեպ է ՀՀ-ի համար։

Պաշտպանն արձանագրել է, որ 300.1 հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշված խափանման միջոցը որոշելու պատճառների մեծ մասը վերացել է:

Պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06․04․2021 որոշումը (300․1 հոդվածով արդարացման վճիռ) Ռ․ Քոչարյանի խափանման միջոցի մասով բեկանել, փոփոխել, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել, հակառակ դեպքում՝ վերանայել, նվազեցնել գրավի չափը։ 

Մինչ այդ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել իր պաշտպանյալի՝ ՀՀ սահմանը հատելու սահմանափակումները։ Նա հիշեցրել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամաբ ՀՀ Քր․ Օր․-ի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն մինչ օրս Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավուnքը սահմանափակված է, քանի որ վերաքննիչ բողոք է ներկայացված։ Մյուս պաշտպանները միացել են միջնորդությանը, իսկ մեղադրող կողմը չի առարկել։ Դատարանը, լսելով կողմերին, որոշել է բավարարել միջնորդությունը՝ վերացնելով Յուրի Խաչատուրովի՝ սահմանները հատելու արգելքը։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից հայտնում են, որ բողոքների քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 10։30-ին։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև