Քրեականացնելով հայհոյանքը՝ լռեցնել այն մարդկանց, ովքեր կարող են խոսել, ձայն բարձրացնել ու բողոքել. Նաիրա Զոհրաբյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Քրեականացնելով հայհոյանքը՝ լռեցնել այն մարդկանց, ովքեր կարող են խոսել, ձայն բարձրացնել ու բողոքել. Նաիրա Զոհրաբյան – Պանորամա untitled 34  Քրեականացնելով հայհոյանքը՝ լռեցնել այն մարդկանց, ովքեր կարող են խոսել, ձայն բարձրացնել ու բողոքել. Նաիրա Զոհրաբյան – Պանորամա untitled 34

Հայաստանում հայհոյանքը քրեականացնելու օրենքի զոհն ազատ խոսքն ու լրատվամիջոցն է լինելու: Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը՝ Ծանր վիրավորանքը:

Նաիրա Զոհրաբյանի որակմամբ, սա խայտառակություն է:

«Երբ որ նախագիծը նոր էր բերվել Ազգային ժողով, այդ օրերին ես Ստրասբուրգում էի, հանդիպեցի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Ներկայացրեցի իմ մտահոգությունները, որ Հայաստանում պրեսսեինգ է իրականացվում խոսքի ազատության նկատմամբ, հստակ քայլ է ուղղված Հայաստանում խոսքի ազատության, մարդկանց՝ ազատ խոսք արտահայտելու դեմ: Ցավոք սրտի, ես այսօր չեմ տեսնում այդ նախագծի դեմ որևէ կազմակերպված բողոք, որևէ հակաքայլ, կարծես թե բոլորն ընդունում են կատարված փաստը, բոլորը սկսել են տեղավորվել իշխանության կառուցած օրակարգի մեջ, ինչն իսկապես անընդունելի է»,- ասաց նախկին պատգամավորը:

Նա հայտնեց, որ նախագածի վերաբերյալ իր վերապահումներն ու  մտահոգություններն ուղարկել էր նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին՝ ասելով, որ նման անտրամաբանական տուգանքներն ազատ խոսքի հանդեպ ուղղակի բռնաճնշումներ են, Հայաստանում ազատ խոսքը սպանելու, լրատվամիջոցներին կաղապարների մեջ դնելու և այն լրատվամիջոցների, որոնք դեռևս պահպանում են իրենց անկախությունը, ճնշելու համար է:

«Այն, ինչ այսօր կատարվում է  Հայաստանում, այս նախագիծը, ըստ էության, տոտալ այդ ուղեծրի շրջանակում է՝ լռեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են խոսել, ձայն բարձրացնել, ովքեր կարող են բողոքել»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց՝ երբ Հայաստանն անդամակցում էր Եվրոպայի խորհրդին, հիմնական պարտավորություններից մեկն էր՝ մահապատժի վերացումը և վիրավորանքի ու զրպարտանքի ապաքրեականացումը, այսինքն դա նախապայման է եղել Եվրոպայի խորհրդին ադամակցելու համար:

«Հիմա Հայաստանը կատարում է կտրուկ շրջադարձ՝ ըստ էության քրեականացնելով վիրավորանքը»,- նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ, Հայաստանում վիրավորանքից, զրպարտանքից, հայհոյանքից ամենաշատ տուծաժ քաղաքական գործիչների հնգյակում է, բայց անգամ այդ դեպքում գտնում է, որ սա հետնահանջ է:

«Այո, պետք է պայքայել հայհոյանքի դեմ. այն ինչ այսօր կատարվում է սոցիալական մեդիայում, խուլիգանություն է, բեսպրեդել, բայց արդյո՞ք սա այն գործիքն է, որով մենք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չենք հանելու: Սա է խնդիրը:

Պարզապես մենք ընտրեցինք հայհոյանքի, վիրավորանքի, զրպարտանքի դեմ պայքարելու այն մեխանիզմները, որոնք վնասելու են նաև Հայաստանում խոսքի ազատությանը»,- ասաց քաղաքական գործիչը:

Նրա կարծիքով, այլ ճանապարհ, այլ մեխանիզմներ պետք է ընտրեին, քանի որ սա ազդելու է նաև լրատվամիջոցների ազատության վրա: Միաժամանակ ընդգծեց, որ երկու ձեռքով կպաշտպանի ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի  սոցիալական մեդիայում տիրող խոսքի բեսպրեդելին, որը սակայն դամոկլյան սրի նման կախված չի լինի լրատվամիջոցների անկախության, մարդու ազատ արտահայտվելու իրավունքի վրա:

Նախկին լրագրողը համոզված է՝ այս օրենքը կգործի, հստակ տուգանքներ կդնեն լրատվամիջոցերի վրա, մեկ-երկու անգամ 5-6 միլիոն տուգանվելուց հետո յուրաքանչյուր լրատվամիջոց հնարավոր է փակել, քանի որ ՀՀ-ում լրատվամիջոցները երբեք ինքնածածկվող չեն եղել, միշտ էլ կախված են եղել արտաքին ներարկումներից, միշտ ունեցել են ֆինանսի խնդիր:

«Այս ամենը ստիպելու է լրատվամիջոցներին, որպեսզի իրենք իրենց ազատությունը սահմանափակեն, ինչ բերելու է նրան, որ ստանալու ենք զտված, աղճատված տեղեկատվություն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև