Կութի սարերում կրակը դեռ չի մարվել. 168.am – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Կութի սարերում կրակը դեռ չի մարվել. 168.am – Պանորամա untitled 49  Կութի սարերում կրակը դեռ չի մարվել. 168.am – Պանորամա untitled 49

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներից մի քանիսը 168.am-ի հետ զրույցում ասացին, որ գյուղի վերևի սարերում երեկ կեսօրից բռնկված հրդեհը դեռ չի մարել,  այրվում են գյուղի արոտավայրերը։

«Պաժառը շարունակվում է, եթե քամին ուժեղանա, կրակը մինչև գյուղ կիջնի։ Բացի դա, ադրբեջանցիները գիշերը 2-ի մոտերը երկու հատ կրակեցին, բայց գյուղի վրեն չէ՝ օդի մեջ, ու էլ չկրակեցին։ Իրենց «տարածքն» է, երևի վախենում են, որ գան կրակն անջատեն, մեր գյուղապետի տեղակալը հըմընին էլ ներկայացրել է, որ գյուղի սարերը պաժառ են տալում, ժողովուրդն էլ  վախենում են․․․ Ասում եմ՝ Աստված ջան, ոչ մի բան չլնի, խաղաղ մեր տները նստենք, ապրենք․․․ Մենակ Աստված տա՝ ժողովրդի վրեն չկրակեն»,- պատմել են Կութի բնակիչները։

168.am-ը փորձել է կապ հաստատել Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, սակայն զանգերը մնացել են անպատասխան։ Պաշտպանության նախարարությունից ևս զանգերին պատասխանող չի եղավ։

Ադրբեջանցիները երեկ ժամը 11։00-12:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ հերթական սադրանքին են դիմել: Թշնամին, որ մայիսի 12-ից առաջացել և դիրքավորվել է նաև Կութ գյուղի անմիջապես վերևում, երեկ կրակ է վառել, որի հետևանքով գյուղը հայտնվել է ծխի մեջ, այրվում են գյուղի արոտավայրերն ու խոտհարքները։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև