Արեգակի վրա գրանցվել է ուժեղ բռնկումների նոր շարք – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Արեգակի վրա գրանցվել է ուժեղ բռնկումների նոր շարք – Պանորամա f612a2f1852ff3 612a2f1853032  Արեգակի վրա գրանցվել է ուժեղ բռնկումների նոր շարք – Պանորամա f612a2f1852ff3 612a2f1853032

Երրորդ օրն անընդմեջ Արևի վրա բռնկումները շարունակվում են: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ արևի ակտիվության ավելացման մասին իր կայքում զեկուցել է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային ազգային վարչության տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում գիտնականները հայտնաբերել են C դասի յոթ բռնկում: Այսօր առավոտյան նրանք գրանցել են M դասի ավելի հզոր բռնկում:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պ.Ն. Լեբեդևի անվան ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում նրա ակտիվության ցուցանիշը բարձրացվել է նարնջագույն մակարդակի:

Հինգշաբթի երեկոյան տեղի էր ունեցել արևային պլազմային զանգվածային արտանետում՝ կապված C կարգի բռնկման հետ:

Արտանետումները դասակարգվում են ըստ հզորության՝ A, B, C, M և X խմբերի: Ինչպես բացատրել է լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Կուզինը՝ պլազմայի ամպերը, որոնք Արևը նման պահերին դուրս է նետում երկու-երեք օրվա ընթացքում, Երկրի վրա կարող են հանգեցնել մագնիսական փոթորկի:

Ենթադրվում է, որ թույլ փոթորիկը կարող է առաջացնել փոքր խափանումներ էներգահամակարգերի շահագործման մեջ և ազդել թռչունների և կենդանիների միգրացիոն ուղիների վրա, իսկ ավելի ուժեղները` կարճ ալիքների հաղորդակցության և նավիգացիոն համակարգերի վրա, ինչպես նաև կարող են առաջացնել լարման տատանումներ էլեկտրական ցանցերում:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև