Ճապոնիայում Moderna պատվաստանյութում օտարածին մասնիկները սրվակի կափարիչի բեկորներ են եղել – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ճապոնիայում Moderna պատվաստանյութում օտարածին մասնիկները սրվակի կափարիչի բեկորներ են եղել – Պանորամա untitled 39  Ճապոնիայում Moderna պատվաստանյութում օտարածին մասնիկները սրվակի կափարիչի բեկորներ են եղել – Պանորամա untitled 39

Օտարածին նյութերը, որ հայտնաբերվել էին Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում ամերիկյան Moderna ընկերության արտադրած կորոնավիրուսային պատվաստանյութում, ռետինե ամպուլների կափարիչների բեկորներ են: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, նախօրեին հայտարարել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը:

Ասվում է, որ նշված խմբաքանակի պատվաստանյութի նմուշներում ստուգումից հետո չեն արձանագրվել խառնուրդներ, որոնք կարող են ազդել դրա որակի վրա: Միևնույն ժամանակ, հինգ ամպուլներում և ներարկիչներում հայտնաբերված սև օտար նյութերը պարզվել են, որ ռետինե կափարիչների բեկորներ են, որոնք փակում են սրվակները: Դրանք կարող էին կոտրվել  ներարկիչով ոչ պատշաճ կերպով ծակելու արդյունքում, ինչը, ըստ գերատեսչության առաջարկությունների, պետք է անել ուղիղ անկյան տակ:

Առողջապահության նախարարությունը կարծում է, որ խմբաքանակը չպետք է ճանաչվի որպես անորակ, և Օկինավայում պատվաստումները կարող են շարունակվել:

Նշվում է, որ նախորդ շաբաթ Ճապոնիայի իշխանությունները հայտարարեցին, որ կդադարեցնեն Իսպանիայում արտադրված Moderna պատվաստանյութի մոտ 1,63 միլիոն չափաբաժնի օգտագործումը:

Հաղորդվել էր, որ անհայտ բաղադրիչները կարող են լինել մետաղական մասնիկներ, քանի որ նրանք արձագանքում են մագնիսներին:

Շաբաթ օրը հայտնի դարձավ երկու մահվան մասին Ճապոնիայի այն բնակիչների շրջանում, ովքեր դեղամիջոցի չափաբաժիններ են ստացել բեռներից, որտեղ օտարածին նյութեր են հայտնաբերվել: Մահացածները 38 և 30 տարեկան տղամարդիկ էին, որոնք նախկինում չեն ունեցել քրոնիկ հիվանդություններ և ալերգիկ ռեակցիաներ: Նրանք պատվաստվել էին պատվաստանյութի երկրորդ դեղաչափով` համապատասխանաբար օգոստոսի 15-ին և 22-ին: Պատվաստումից հաջորդ օրը երկուսն էլ ջերմություն են ունեցել, երկուսն էլ մահացել են պատվաստումից երեք օր անց՝ անհայտ պատճառներով:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև