Հարվարդի գլխավոր հոգևորական է նշանակվել աթեիստը – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Հարվարդի գլխավոր հոգևորական է նշանակվել աթեիստը – Պանորամա untitled 16  Հարվարդի գլխավոր հոգևորական է նշանակվել աթեիստը – Պանորամա untitled 16

Հարվարդի համալսարանի կրոնական առաջնորդները միաձայն ընտրել են կրթական կազմակերպության գլխավոր վարդապետին: Այն կլինի 44-ամյա աթեիստ Գրեգ Էփշտեյնը: The Guardian-ի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:

Բրուքլինի հրեայի ընտանիքում ծնված հումանիստը նախկինում հայտնի էր իր «Բարություն Առանց Աստծու: Այն, ինչին հավատում են աշխարհի մեկ միլիարդ ոչ հավատացյալ մարդիկ» բեսթսելլերով: Հարվարդի գլխավոր վարդապետի պաշտոնում ընտրվելու մասին Հարվարդի կրոնական խորհրդի միաձայն որոշումից հետո ԷՓշտեյնը կղեկավարի քառասուն համալսարանական հոգևորականների, որոնք ներկայացնում են ավելի քան քսան կրոնական դավանանք:

«Ես ցանկանում եմ աջակցել ուսանողներին և համալսարանական համայնքին այս դժվարին ժամանակաշրջանում, երբ շատերը կորցրել են հավատը մարդկության հանդեպ: Մենք ունենք շատ բաներ, որոնք մեզ բաժանում են աստվածաբանորեն: Բայց միևնույն ժամանակ, մեզ միավորում է մեր համայնքի մարդկանց աջակցելու ընդհանուր ցանկությունը, երբ նրանք ցանկանում են ապրել հոգևոր հարուստ և իմաստալից կյանքով մի աշխարհում, որը փորձում է կողոպտել մեզ՝ անկախ մեր կրոնական համոզմունքներից»,-ասել է հոգևորականը:

Էփշտեյնը նաև ավելացրել է, որ մարգինալացված համակեցությունների ուսանողներին օգնելն ու անհավասարությունը հաղթահարելը իր աշխատանքի հիմնական առաջնահերթություններից են լինելու:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև