Հիմա մենք սովորենք ՀՀ բոլոր մարզերի գրունտային ճանապարհները, որ մեր երկրով երթևեկե՞նք. Վանեցյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Հիմա մենք սովորենք ՀՀ բոլոր մարզերի գրունտային ճանապարհները, որ մեր երկրով երթևեկե՞նք. Վանեցյան – Պանորամա untitled 66  Հիմա մենք սովորենք ՀՀ բոլոր մարզերի գրունտային ճանապարհները, որ մեր երկրով երթևեկե՞նք. Վանեցյան – Պանորամա untitled 66

«Ես դեմ եմ ռազմական գործողություններին, ես դեմ եմ պատերազմին, ես պաշտպանում եմ խաղաղության օրակարգը։ Բայց խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ՝ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի և Արցախի շահերը հաշվի առնելով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ըստ նրա զարհուրելի է  ԱԺ-ում Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակելու մասին իր հնչեցրած հարցին Փաշինյանի ելույթը, որով վարչապետը նշեց, թե Սյունիքը Հայաստանից կտրված չէ, քանի որ կա այլընտրանքային գրունտային ճանապարհ.

«Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին եք խոսում։ Ես ասում եմ՝ Սյունիք տանող հիմնական ճանապարհը փակ է, ինձ ոչ թե ասում են՝ ինչ պետք է անեն, ինչո՞ւ է այդպես, այլ ասում են՝ դու չես հասկանում, այլընտրանքային գրունտային ճանապարհ կա։ Այսինքն, հիմա մենք սովորենք Հայաստանի բոլոր մարզերի, հատկապես Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Տավուշի գրունտային ճանապարհնե՞րը, որ մենք մեր երկրով երթևեկենք։

Ժողովուրդ, պետք է սթափվել ու հսկանալ՝ ինչ է կատարվում», – ասաց Արթուր Վանեցյանը։

Նա   էժան փիառ որակեց պաշտպանության նախարարի կոչը, թե հրամայել է ՀՀ ինքնիշխան տարածք 1 սմ մուտք գործելու պարագայում ուժ կիրառել ու ոչնչացնել թշնամուն.

«Տրամաբանական հարց է առաջանում՝ ե՞րբ էր այդ հրամանը չեղարկվել, որ հիմա էլ նոր հրաման եք տալիս։ Զինվորականի գործը սահմանը պաշտպանելն է և սահմանը խախտողներին ոչնչացնելը։ Չի կարելի մարդկանց մոլորեցնել և էժանագին պիառով զբաղվել»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ 

Անդրադառնալով ԱԱԾ սահմանապահների՝ սահմաններիը հսկելու մասին Փաշինյանի հայտարարությանը, Վանեցյանը նշեց, որ սկզբունքորեն կողմ է, որ սահմանապահ զորքերը անցնեն սահմանների պաշտպանության, իսկ ԶՈւ ստորաբաժանումները զբաղվեն իրենց մարտական պատրաստվածությամբ, հարկ եղած դեպքում մտնեն մարտական գործողությունների մեջ ու իրականացնեն արդյունավետ, բայց լավ գիտի՝ ինչ վիճակում է ԱԱԾ սահմանապահ զորքերը, որքան մարդկային ռեսուրս ունեն ու դրանով ապահովել ՀՀ սահմանների անվտանգությունը՝ այս փուլում հնարավոր չէ։ Ըստ նրա, կարող է արդեն եղել է համալրում, առաջիկայում հնարավոր լինի այդ գործընթացն իրականացնել։

Արթուր Վանեցյանի խոսքով, պետք է փաստել՝ ՀՀ-ում ուղղակի անվտանգություն գոյություն չունի, ՀՀ անվտանգային համակարգը խարխլված է, այս ընտրություններով հիմնական հարցը չի լուծվել։

Հարցին՝ արդյոք չի բացառում, որ կա այլ փաստաթուղթ, որի մասին հանրությունը չգիտի, Ա. Վանեցյանը նշեց, որ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը անկեղծ է եղել, ԱԺ ամբիոնից կեղծ տեղեկություն չի հաղորդել՝ նշելով, թե կար նման փաստաթուղթ, որը չի ստորագրվել։

«Բայց նաև կան հիմնավոր կասկածներ, որը հիմք է տալիս ենթադրել, որ ինչ-որ նման փաստաթուղթ, որի շուրջ աշխատում է, իսկ ավելի վատ կարող լինել  բանավոր պայմանավորվածությունները, բանավոր պայմանավորվածություններեվ նոյեմբերի 9-ից հետո մենք հանձնեցինք Արցախի Հանրապետության զգալի տարածքներ»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանը զարհուրելի որակեց Փաշինյանի կողմից ադրբեջանական տեղանուններ նշելը արդարացնելու համար նրա  թիմակիցների բացատրությունները՝  Փաշինյանն այդ անունները նշել է՝ ընդգծելու համար, որ ադրբեջանական զինուժը  չեն մտել Հայաստանի սուվերեն տարածք։  

«Հնարավոր չէ դա մեկնաբանել։  Որևէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, որ մի օր Հայաստանի միջպետական  ճանապարհը փակվելու է ադրբեջանցիների կողմից, ու որևէ արձագանք մեր իշխանւթյան կողմից, բացի խաղաղություն աղերսելը, չի լինելու»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև