Ռուս համանախագահը Բաքվում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը

Բաց մի թողեք
- Advertisement -

Ռուս համանախագահը Բաքվում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը 7EF9C97E 2DA4 407E 9029 89CD098EF344 w800 h450  Ռուս համանախագահը Բաքվում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը 7EF9C97E 2DA4 407E 9029 89CD098EF344 w800 h450

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում է, որտեղ այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

«Արտգործնախարար Բայրամովը Խովաևին տեղեկություններ է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակի և այն քայլերի վերաբերյալ, որոնք ձեռնարկում է ադրբեջանական կողմը ետկոնֆլիկտային փուլում: Նա նաև պատմել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին, որոնք հիմնված պետք է լինեն միջազգային իրավունքի սկզբունքի վրա», – հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով` Բայրամովն ընդգծել է, որ ռևանշիստական քաղաքականությունը հեռանկար չունի:

Ըստ հաղորդագրության, կողմերը նաև քննարկել են ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և վստահության ամրապնդող միջոցառումների իրագործումը:

Իգոր Խովաևը նախկին փոխնախագահին` Իգոր Պոպովին փոխարինել է անցած հուլիսին: Այսօր նա նշել է, թե իր այցը Բաքու ճանաչողական բնույթ է կրում: Երևան կատարելիք այցի մասին չի հաղորդվում:

Այս օրերին Մոսկվայում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով վաղը կհանդիպի ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:

Ավելի վաղ` անցած կիրակի, Թուրքիայի նախագահն էր հայտարարել, թե Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Ռեջեփ Էրդողանը պնդել էր, որ նույն դիրքորոշումն ունի նաև Ադրբեջանը, որը Հայաստանին առաջարկում է խաղաղության համաձայնագիր կնքել` միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիման վրա:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև