Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը

Բաց մի թողեք
- Advertisement -

«Միլանը» մոտ է Ֆավրին ձեռք բերելուն

«Միլանը» «Բրեստի» հետ բանակցություններ է վարում 23-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Ռոմեն Ֆավերի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է «Բրեստի» մարզական տնօրեն Գրեգորի Լորենցին:

«Մենք իսկապես բանակցություններ ենք վարում, բայց շատ հիասթափված ենք խաղացողի պահվածքից»,- Լորենցիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Ֆավրը հրաժարվեց ակումբում խաղալուց և թիմի հետ չգնաց Ստրասբուրգ՝ Լիգա 1-ի 3-րդ տուրի «Ստրասբուրգի» դեմ հանդիպման համար, որն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Նշվում է, որ «ռոսոներների» նախնական առաջարկը կազմել է 10 միլիոն եվրո (գումարած բոնուսները), որից «Բրեստը» հրաժարվել է՝ ցանկանալով ֆուտբոլիստին վաճառել առնվազն 15 միլիոնով: Չնայած մերժմանը, բանակցությունները շարունակվում են, և ֆրանսիական ակումբն ակնկալում է ավարտել գործարքը տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ…

2020/21 մրցաշրջանում Ֆավրը «Բրեստի» հետ անցկացրեց 36 հանդիպում (Լիգա 1), որոնցում նա խփեց 6 գոլ և կատարեց 5 գոլային փոխանցում:

Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը 0101  Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը 0101

«Լեսթերը» հետաքրքրված է «Այաքսի» հարձակվող Ներեսով

«Այաքսի» հարձակվող Դավիդ Ներեսը հայտնվել է «Լեսթերի» հետաքրքրությունների շրջանակում: Հաղորդում է De Telegraaf-ը: Բրիտանացիները հույս ունեն փակել գործարքը մինչ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը:

24-ամյա Ներեսի պայմանագիրն «Այաքսի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Բրազիլացին գնահատվում է 27 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում Դավիդ Ներեսն ակումբի կազմում մասնակցել է 39 պաշտոնական հանդիպման, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

«Յուվենթուսը» մտադիր է վարձակալել Իկարդիին ՊՍԺ-ից

«Յուվենթուսն» ակնկալում է երկու պայմանագիր կնքել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ի իր միկրոբլոգում: Այս երկու ֆուտբոլիստներն էլ մտադիր են ուժեղացնել թիմի հարձակումը Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» մեկնելուց հետո:

«Էվերթոնի» հարձակվող Մոյզի Քինը մոտ ժամանակներս կխաղա «բյանկոներիներում»: Իտալացին արդեն հաջողությամբ անցել է բժշկական հետազոտությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի հարձակվող Մարիո Իկարդին կարող է դառնալ «Յուվենթուսի» երկրորդ նորեկը: Թուրինյան ակումբը մտադիր է վարձակալել արգենտինացուն և արդեն առաջին բանակցություններն է վարել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:

Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը tyy  Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը tyy

Մյունխենի «Բավարիան» համաձայնեցրել է Զաբիցերի տրանսֆերը

«Բավարիան» սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել «Լայցպիգի»  հետ կիսապաշտպան Մարսել Զաբիցերի տրանսֆերի վերաբերյալ, Twitter-ում գրել է լրագրող Պատրիկ Շտրասերը:

Սպասվում է, որ մյունխենյան ակումբը 16-18 մլն եվրո կվճարի 27-ամյա ավստրիացու տրանսֆերի համար: Մնում է, որ ակումբները համաձայնության գան սեպտեմբերի 11-ին թիմերի միջև կայանալիք հանդիպման վերաբերյալ՝ կարո՞ղ է Զաբիցերը խաղալ իր նախկին թիմի դեմ, թե՞ ոչ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» համաձայնեցրել է Զաբիցերի հետ անձնական պայմանագրի պայմանները:

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբային մակարդակով անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը uiiii  Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը uiiii

«Չելսին» հայտարարեց Զումայի` «Վեսթ Հեմ» տեղափոխվելու մասին

«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտարարել է պաշտպան Կուրտ Զումայի` «Վեսթ Հեմ» տեղափոխվելու մասին:

Զումայի տրանսֆերը «Վեսթ Հեմին» արժեցել է 30 միլիոն եվրո, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բուժզննումը հաջողությամբ ավարտելուց հետո հայտարարվեց ֆրանսիացի պաշտպանի տեղափոխության մասին:

Զուման «Չելսիում» է ավելի քան 7 տարի: Ընդհանուր առմամբ, նա լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 151 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ:

Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը ty  Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը ty

Հոլանդի գործակալը ֆուտբոլիստի համար պահանջում է տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ

Գործակալ Մինո Ռայոլան, որը ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի շահերը, իր հաճախորդի համար շատ հստակ պայմաններ է պահանջում մրցակից ակումբներից: Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, Ռայոլան ցանկանում է, որ Հոլանդի տրանսֆերի դեպքում նոր ակումբում ֆուտբոլիստը տարեկան վաստակի 50 միլիոն եվրո, իսկ գործակալն ինքը գործարքի համար միջնորդավճար ստանա 40 միլիոն եվրո:

Աղբյուրի համաձայն, հաջորդ տարի 21-ամյա նորվեգացուն գնելու տարբերակը 75 միլիոն եվրո է և բոնուսների պատճառով կարող է աճել մինչև 90 միլիոն:

2021/22 մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 4 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ:

Բելոտին կարող է գնալ «Ինտեր»

Ոչ վաղ անցյալում Անդրեան «Զենիթ» տեղափոխության հավակնորդների ցանկում էր, բայց, ամենայն հավանականությամբ, Եվրոպայի չեմպիոնը երբեք չի հասնի Սանկտ Պետերբուրգ: Ջանլուկա Դի Մարզիոն գրում է, որ «Ինտերը» բանակցություններ է սկսել «Տորինոյի» հետ տրանսֆերի վերաբերյալ:

Ներաձուրիները Էդին Ջեկոյով են փոխարինել  Լուկակուին, ով մեկնել էր «Չելսի», սակայն ցանկանում է էլ ավելի ամրապնդել առջևի գիծը:

Բելոտիի տրանսֆերային գումարը կարող է կազմել տարեկան մոտ 20-22 միլիոն եվրո: «Զենիթը» պատրաստ էր վճարել 30 եվրո:

Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը jkkk  Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը jkkk

«Արսենալին» ու «Տոտենհեմին» առաջարկվեց ձեռք բերել «Լիոնի» կիսապաշտպան Աուարին

Կիսապաշտպան Ուսեմ Աուարը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ 23-ամյա ֆրանսիացուն առաջարկել են «Տոտենհեմին» ու «Արսենալին»:

«Տոտենհեմը» պատասխանել է, որ Աուարի տեղափոխությունն առաջնահերթություն չէ, ուստի ակումբը դեռ մտադիր չէ բանակցություններ վարել:

Անցած մրցաշրջանում «Լիոնի» կիսապաշտպանը Լիգա 1-ում անցկացրել է 30 խաղ՝ դառնալով 7 գոլի հեղինակ:

Մադրիդի «Ռեալն» ու «Ֆիորենտինան» համաձայնության են եկել Օդրիոսոլայի վարձակալության հարցում

Պաշտպան Լվարո Օդրիոսոլան մոտ է «Ռեալից» հեռանալուն

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով, մադրիդյան ակումբն ընդունել է իսպանացուն մեկ տարով վարձակալելու «Ֆիորենտինայի» առաջարկը և համաձայնեցրել տրանսֆերի պայմանները:

Այժմ ակումբները սպասում են, թե արդյո՞ք ֆուտբոլիստն ինքը կհաստատի Իտալիա տեղափոխվելը: Կողմերը մնում են լավատես:

Անցած մրցաշրջանում Օդրիոսոլան անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը uiopopi  Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը uiopopi

«Բավարիան» հետաքրքրված է Հոֆմանի ծառայություններով

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը կարող է փոխել ակումբը:

29-ամյա խաղացողով հետաքրքրված է «Բավարիան», հայտնում է Sky Sport Deutschland-ը:

Անգլիայի և Իսպանիայի ակումբները նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում Հոֆմանի նկատմամբ: «Բորուսիան» ցանկանում է ստանալ առնվազն 20 միլիոն եվրո այն ֆուտբոլիստի համար, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին:

«Արսենալը» կարող է Վիլիանին անվճար բաց թողնել «Կորինտիանս»

Կիսապաշտպան Վիլիանը կարող է հեռանալ «Արսենալից»:

Ինչպես հայտնում է ESPN-ը, «Կորինտիանսը» բանակցություններ է վարում բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ: Տեղափոխությունը կարող է իրականացվել այն բանի շնորհիվ, որ «զինագործները» ցանկանում են կրճատել աշխատավարձը:

Դեռ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց ինքը՝ ֆուտբոլիստը, չնայած նա կնախընտրեր մնալ Եվրոպայում, լրջորեն դիտարկում է Բրազիլիայի տարբերակը:

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը դեռ խաղադաշտ դուրս չի եկել՝ կորոնավիրուսի համար դրական թեստի պատճառով:

Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը nj  Հոլանդ, Իկարդի, Բելոտի․ տրանսֆերային վերջին օրերի լուրերը nj

«Տոտենհեմը» «Մետցի» 18-ամյա կիսապաշտպանի համար կվճարի 25 մլն եվրո

Ֆրանսիական «Մետցի» կիսապաշտպան Պապե Մատար Սարը շուտով կտեղափոխվի «Տոտենհեմ»: Ինչպես հայտնում է Footmercato-ն, 18-ամյա սենեգալցին այս շաբաթ հաջող բուժզննում է անցել Լոնդոնում:

Աղբյուրի փոխանցմամբ, տրանսֆերի գումարը կարող է կազմել մոտ 25 միլիոն եվրո՝ հաշվի առնելով բոլոր բոնուսները: Միաժամանակ, Սարն այս մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Մետցում»:

Ավելի վաղ հաղորդվում էր երիտասարդ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրության մասին անգլիական այլ ակումբներից` «Մանչեսթեր Սիթիից», «Մանչեսթեր Յունայթեդից» և «Չելսիից»:

Ֆրանսիայի վերջին առաջնությունում «Մետցը» 47 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղը: Անգլիայի 2020/2021 առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 86 միավոր և դարձավ չեմպիոն, «Մանչեսթեր Յունայթեդը» 74 միավորով երկրորդ տեղում էր, իսկ «Չելսին» 67 միավորով եզրափակեց չորս առաջատարների ցանկը:

Սիրարփի Աղաբաբյան

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև