Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կընդունի Արարատ Միրզոյանին

Բաց մի թողեք
- Advertisement -

Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կընդունի Արարատ Միրզոյանին a413be68 6ee4 4c78 91d8 0d7d748eae61 w800 h450  Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կընդունի Արարատ Միրզոյանին a413be68 6ee4 4c78 91d8 0d7d748eae61 w800 h450

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կընդունի Հայաստանի արտաքին գործերի նոր նախարար Արարատ Միրզոյանին:

Ինչպես և սպասվում էր, բանակցությունների օրակարգը գլխավորելու է ղարաբաղյան կարգավորման ներկա իրավիճակը:

Հայաստանը գրեթե երեք ամիս մնաց առանց արտաքին գործերի նախարարի: Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը և նրա բոլոր տեղակալները հրաժարական ներկայացրեցին մայիսի վերջին: Օգոստոսի 19 -ին այս պաշտոնում նշանակվեց խորհրդարանի նախկին խոսնակ Արարատ Միրզոյանը:

Լավրովը անմիջապես շնորհավորեց գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրեց Մոսկվա:

Հանդիպման նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարությունը մատնանշեց ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային բնույթը: Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն բոլոր ոլորտներում դրանց զարգացման հետագա քայլերը:

Ռուսական կողմի փոխանցմամբ , հանդիպման առանցքային թեմաներից մեկը լինելու է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնությունների կատարման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը. հումանիտար խնդիրները Ղարաբաղում և հարակից շրջաններում, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև