«Հրապարակ». Անհետ կորածների հարազատները պատգամավորներին ամոթանք են տվել – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Հրապարակ». Անհետ կորածների հարազատները պատգամավորներին ամոթանք են տվել – Պանորամա hraparak thumb thumb  «Հրապարակ». Անհետ կորածների հարազատները պատգամավորներին ամոթանք են տվել – Պանորամա hraparak thumb thumb

«Հրապարակ» թերթը գրում է. «Անհետ կորածների հարազատները երեկ փորձել են ԱԺ հանդիպման ժամանակ մի հարցի պատասխան ստանալ՝ երբ է լուծվելու իրենց երեխաների հարցը։ ԱԺ նախագահը խոստովանել է, որ ոչ մեկն այդ հարցի պատասխանը չունի, ամեն ինչ անում են, որ լուծվի։ Նրանք պատգամավորներին ամոթանք են տվել, որ պատերազմից հետո երկրում հազար խնդիր կա, իսկ իրենք զբաղված են ծեծուջարդով, իշխանականներին են մեղադրել, թե «ո՞նց կարան նորմալ տղամարդիկ 15 հոգով մեկի վրա  հարձակվեն»։ «Կտրիճներից» քչերն են ներկա եղել քննարկմանը, իշխանության դեմքը փրկել է նիստը վարող Ալեն Սիմոնյանը։

Մեկ ուրիշն էլ իշխանություններին մեղադրել է զոհերի և անհետ կորածների տվյալները կեղծելու, հարազատների գլխի տակ փափուկ բարձ դնելու մեջ։ Ներկա է եղել նաև ՀՀ ԱՆ դատաբժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Երբ նրան ասել են, որ անհետ կորածներից մեկի մասով կենտրոնը հեռախոսային խոսակցությամբ հաստատել է, որ աճյունն իրենց մոտ է, սակայն օրեր անց հայտնի է դարձել, որ անհետ կորածը գերության մեջ է, Բիշարյանը բերանը ջուր է առել ու չի կարողացել տակից դուրս գալ՝ առաջացնելով  վերադասի զայրույթը։ Հավաքին մասնակցել են նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԱԾ-ի, սոցապի ներկայացուցիչներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև