Ներսի և դրսի բորենիների խրախճանքը հավերժ չի տևելու. Էդգար Էլբակյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ներսի և դրսի բորենիների խրախճանքը հավերժ չի տևելու. Էդգար Էլբակյան – Պանորամա fjh  Ներսի և դրսի բորենիների խրախճանքը հավերժ չի տևելու. Էդգար Էլբակյան – Պանորամա fjh

Հայկական նախագիծ» նախաձեռնության համահիմնադիր Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում տւեսանյութ է հրապարակել ու գրել.

«Արխիվային այս կադրերը պատկերում են Ղուբաթլու-Որոտանի ազատագրման 26-ամյակին նվիրված տոնակատարության մեկնարկը (2019 թ․)։ Ընդամենը 2 տարի առաջ այս օրը մենք Որոտանում էինք և նշում էինք քաղաքի տոնը։ Իսկ այսօր ինչ-որ թյուրիմացություններ հեգնում են քաղաքը հայկական անունով կոչելը։

 Եվ դա օրինաչափ է։ Վաճառականական ոգու կրող հակաՀայաստանը չի կարող հասկանալ հողի արժեքը, չի կարող հասկանալ, ինչ էին նշանակում Ղուբաթլուում ծածանվող մեր դրոշը և հնչող օրհներգը։ Վաճառականն ապրում է այլ ինքնութենական դաշտում, իսկ ավելի ճիշտ՝ զուրկ ինքնությունից, քանզի ինքնություն ունենալը նշանակում է վերջինիս համար անընդմեջ պայքար, առաջին հերթին՝ հարևան տեսակներից, իսկ վաճառականը չի կարող իրեն թույլ տալ նման «ճոխություն»։ Այդ շարժուն և անդեմ տարերքի միակ խնդիրն ապրանքը մի տեղից մյուսը հասցնելն է, ու դրա համար նա պետք է լեզու գտնի բոլորի հետ, առաջին հերթին՝ հարևան տեսակների։

Ինքնությունը խորթ է վաճառականի էությանը, այստեղից էլ ծագում է նրանց հանդեպ գրեթե բոլոր ավանդական երկրագործ հասարակությունների արգահատական վերաբերմունքը։

Այսօր Հայաստանում հողահավաքի գաղափարի դեմ հաղթանակ է տարել վաճառականական, նույն ինքը՝ «տառգաշական» հակաՀայաստանյան տարերքը, որ երազում է, սեփական կոմպրադորական շահերից ելնելով, երկիրը վերածել «Ախալցխայի փաշայության»։ Բայց ներսի և դրսի բորենիների խրախճանքը հավերժ չի տևելու։

Ինչպես 1993 թ․ օգոստոսի 31-ին, Ղուբաթլուում կրկին վերածածանվելու է ՀՀ դրոշը, և հնչելու է ՀՀ օրհներգը»։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև