Քովիդ հիվանդությունից աշխարհում մինչ այժմ մահացել է 4,500.000 մարդ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Քովիդ հիվանդությունից աշխարհում մինչ այժմ մահացել է 4,500.000 մարդ – Պանորամա 10359586 022121 cc gettyimages covid deaths img  Քովիդ հիվանդությունից աշխարհում մինչ այժմ մահացել է 4,500.000 մարդ – Պանորամա 10359586 022121 cc gettyimages covid deaths img

Ջոնս Հոփքինզի համալսարանի Կորոնավիրուսի հետազոտությունների կենտրոնից հաղորդում են, որ աշխարհում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 216 միլիոն դեպք, քովիդ հիվանդությունից մահացել է ավելի քան 4,5 միլիոն մարդ:

2020 թվականի մարտ ամսից կորոնավիրուսն ամենամեծ հարվածն է հասցրել Միացյալ Նահանգներին, որտեղ այս վարակով վարակվել է մոտ 39 միլիոն մարդ, խլել մոտ 638 հազար կյանք: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Հիվանդությունների կանխարգելման կենտրոնից հաղորդում են, որ ամենօրյա կտրվածքով այստեղ նոր վարակակիրների թիվն ավելանում է 151 հազարով, երբ ամերիկացիների ավելի քան 48 տոկոսը պատվաստված է: Եվրոպական միությունն այդ պատճառով պատրաստվում է դադարեցնել Միացյալ Նահանգներից դեպի Եվրոպա ոչ հույժ կարևոր ճամփորդությունների թիվը:

2021 թվականին մահացությունների թիվն արդեն իսկ գերազանցել է 2020 թվականի ամբողջ ընթացքում գրանցված մահացությունների թվին:

Բազմաթիվ երկրներ են այսօր աշխարհում պայքարում, որպեսզի ստանան վիրուսի դեմ պատվաստանյութ, սակայն չափազանց մեծ է մնում հարուստ ու աղքատ երկրների միջև հասանելիության տարբերությունը:

Աֆրիկայում պատվաստման առնվազն առաջին ներարկումն է ստացել յուրաքանչյուր հարյուր անձանցից յոթը: Եվրոպայում այդ թիվը հասնում է 99-ի, Միացյալ Նահանգներում` 111-ի: Սակայն պատվաստումները ցույց են տվել ավելի փոքր արդյունավետություն դելտա տարատեսակի դեպքում:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև