Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրվա կապակցությամբ Արցախում մարդասիրական ակցիա են անցկացրել – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրվա կապակցությամբ Արցախում մարդասիրական ակցիա են անցկացրել – Պանորամա ed95ac8381f5d93d7f9cefffc73ecebc  Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրվա կապակցությամբ Արցախում մարդասիրական ակցիա են անցկացրել – Պանորամա ed95ac8381f5d93d7f9cefffc73ecebc

Գիտելիքի օրվա կապակցությամբ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները, «Շտապիր դեպի բարություն» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, Արցախի սահմանամերձ Մարտունու շրջանի երեխաների համար մարդասիրական ակցիա են կազմակերպել: Լուրը հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ տարածված տեղեկատվության՝ Մաճկալաշեն գյուղի միջնակարգ դպրոցում խաղաղապահները նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել են շուրջ 100 աշակերտների և ուսուցիչների:

«Այսօր Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում անցկացվեց մարդասիրական ակցիա: Ուսումնական տարվա հաջող մեկնարկի համար գրենական պիտույքներ տրամադրվեց թիվ 2 դպրոցի երկրորդից տասներկուերորդ դասարանների աշակերտներին: Նշեմ, որ յուրաքանչյուր հավաքածու համապատասխանում էր տվյալ դասարանի սովորողի կարիքներին: Բացի այդ, դպրոցին տրվեց մի շարք դիտակտիկ գեղարվեստական ուսումնական նյութեր, քարտեզներ, պարբերական աղյուսակներ, ինչպես նաև գնդակների հավաքածու: Այս գործողությունը հնարավոր դարձավ «Շտապիր դեպի բարություն» հիմնադրամի շնորհիվ, ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Ըստ հաղորդագրության՝ ակցիայի ընթացքում Ռուսաստանի Խաղաղակահների հումանիտար կենտրոնի մասնագետները և բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները երեխաներին նվիրել են տետրեր, ուրվագծային քարտեզներ, մատիտների տուփեր, բազմագույն գրիչների և մատիտների հավաքածուներ, ֆլոմաստերներ, գծագրիչներ, գրքասերի պահարաններ և ուսուցողական մեթոդական ձեռբարկներ:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահները դպրոցի կարիքների համար նվիրել են նաև սպորտային խաղերի համար նախատեսված պարագաներ, պատմության, աշխատանքի, աշխարհագրության և մաթեմատիկայի դասերի պաստառներ:

«Ուսումնական տարվա նախօրեին ռուս խաղաղապահները նվերներ՝ գրենական պիտույքներ էին պատրաստել մեր աշակերտների համար, և մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին` մեզ ապահով պահելու համար: Ուրախ ենք, որ նրանք այստեղ են, իսկ երբ ռուսական մեքենաները եկան, մեր երեխաները շատ ուրախացան»,-ասաց դպրոցի տնօրեն Արինե Ղևոնզյանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս ամռանը ռուս խաղաղապահները մարդասիրական գործողություններ են իրականացրել Արցախի հեռավոր շրջանների դպրոցներում և մանկապարտեզներում: Նվիրաբերվել է մոտ 5 տոննա հումանիտար  օգնություն, այդ թվում`անխափան սնուցման սարքեր, իսկ ուսումնական հաստատությունների բուժկետերի բուժաշխատողների համար՝ առաջին օգնության պարագաների հավաքածուներ, որոնք հագեցած են անհրաժեշտ դեղորայքով և վիրակապերով:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև