ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Լավրով-Միրզոյան հանդիպման օրակարգային հարցերը – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Լավրով-Միրզոյան հանդիպման օրակարգային հարցերը – Պանորամա fhj  ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Լավրով-Միրզոյան հանդիպման օրակարգային հարցերը – Պանորամա fhj

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօր՝ օգոստոսի 31-ին, կայանալիք հանդիպման օրակարգային հարցերը։ Մոսկվա այցը ԱԳ նախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանի առաջին օտարերկրյա այցն է։

ՌԴ ԱԳՆ-ում բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, արտաքին քաղաքականության փոխգործակցության հարցերի ամբողջ շրջանակը՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գծով, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կառույցներում դիրքորոշումների համաձայնեցումը: Տեղի կունենա միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ կարծիքների առարկայական փոխանակում: Կքննարկվի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և Հայաստանի ԱԳՆ միջև 2020-2021 թվականների խորհրդակցությունների ծրագրի իրականացման առաջընթացը:

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը կլինի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնությունների կատարմանն առնչվող հարցերի ամբողջ շրջանակի քննարկումը:

Բովանդակային քննարկում կլինի Արցախում և հարակից շրջաններում հումանիտար խնդիրների, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ:

Նշվում է, որ այցը կլինի ռուս-հայկական հարուստ քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը` «կենտրոնացած մեր երկրների միջև քաղաքական, առևտրային, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում սերտ համագործակցության հետագա զարգացման վրա, ներառյալ` հաշվի առնելով նոր իրողությունները, որոնք առաջացել են տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո»:

Ասվում է, որ ամենաբարձր մակարդակով ինտենսիվ երկխոսությունը դրական դինամիկա է ստեղծում ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության համար:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև