Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրելով այդ փաստաթուղթը, պետք է ստորագրեր նաև մեկ այլ փաստաթուղթ՝ հրաժարականի դիմում. Ղազինյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրելով այդ փաստաթուղթը, պետք է ստորագրեր նաև մեկ այլ փաստաթուղթ՝ հրաժարականի դիմում. Ղազինյան – Պանորամա asfj  Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրելով այդ փաստաթուղթը, պետք է ստորագրեր նաև մեկ այլ փաստաթուղթ՝ հրաժարականի դիմում. Ղազինյան – Պանորամա asfj

«Ողբերգական պատերազմը փոխեց ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների ամբողջ ընթացքը և ես ակնկալում էի, որ նոյեմբերի 9-ին պետության ղկավարի պաշտոնը զբաղեցնողը կկանգներ ու կասեր. «Այսուհետ չեմ կարող պաշտոնավարել, սա այլևս իմը չե, քանի որ ես հասկացա, որ ի զորու չեմ»,- Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարաեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ արձագանքելով ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:

Ղազինյանի խոսքով՝ պարտություն կրած, գրեթե կապիտուլացիոն ակտին հավասարազոր փաստաթուղթ ստորագրած ղեկավարը, եթե ունենում է ազգային մտածողություն և իր պետութան մասին մտածում է, ապա պետք է գիտակցեր և հասկանար, որ իր հետագա պաշտոնավարումը ոչ միայն չի բերելու իրավիճակի բարելավման, այլ իրավիճակն էլ ավելի է վատթարացնելու, ինչի ականատեսն  եղավ ժողովուրդը հետպատերազմյան Հայաստանում:

Ղազինյանը հայտնեց, որ Փաշինյանի այդ պահվածքն է իրեն դրդել սուր քննադատության:

ԱԺ-ում քննարկկվում էր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընդդիմության ներկայացուցիչ Արթուր Ղազինյանի  թեկնածությունը:

Վիլեն Գաբրիելյանը  Ղազինյանի հարցրեց. «Եթե ես ձեզ հիմա ասեմ, որ դուք փնթի, անբարոյական, անինքնասեր եք և վերջում այն հիմնավորեմ նրանով, որ այն իր քաղաքական գնահատականն է, դա կլինի նոռմա՞լ իմ կողմից»:

Արթուր Ղազինյանը նշեց որ իր մոտ արդարացի վրդովմունք էր առաջացել երբ տեսավ որ Փաշինյանը ոչ միայն իրեն մեղավոր չի համարում, այլ փորձում է մեղքը բաշխել 30 տարվա գործընթացի վրա:

Նա պնդեց, որ նոյեմբերի 9-ից հետո, ինչպես և սպասվում էր պարտվողականությունը շարունակվել է և հաջորդել են դեկտեմբերի 11-ին ստորագրված փաստատթուղթը, բանավոր փոխհամաձայնությամբ հանձնված տարածքները, ռազմավարական ճանապարհները և գյուղերը և կանխատեսեց, որ այդ գործընթացը շարունակական է լինելու:

«Իմ գնահատականով՝ Նիկոկ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրելով այդ փաստաթուղթը, պետք է ստորագրեր նաև մեկ այլ փաստաթուղթ՝ հրաժարականի դիմում՝ խնդրելով ներողություն ժողովրդից և պետությունոից»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Մինչ Արթուր Ղազինյանին հարց տալը՝ Վիլեն Գաբրիելյանն ընդդիմության թեկնածուին ներկայացնող Գեղամ Մանուկյանին հարց ուղղեց՝ իր խոսքը ձևակերպելով այսպես. «Նոյեմբերի 9-ից հետո Արթուր Ղազինյանը ՔՊ-ին անդամներին անպատվել և վիրավորական բառեր է ասել: Եթե դուք լինեիք իմ փոխարեն, այդքանից հետո կընտրեի՞ք Արթուր Ղազինյանին»:

Գեղաման Մանուկյանը նկատեց, որ ՔՊ պատգամավորներին ուղղված չի եղել քննադատությունը, այլ՝ Վարչապետի պաշտոնում գտնվողին, և պատասխանեց.«Սկզբունքի, մոտեցման հարց է, ես լինեի ձեր տեղը՝ չէի ընտրի»:

Գեղամ Մանուկյանը նաև շեշտեց, որ Արթուր Ղազինյանի ընտրությւոնը ստվերային համաձայնության կամ կոնսենսուսի խնդիր չէ, այլ օրենսդրությամբ ընդդիմությանը հատկացված տեղ:

Արթուր Ղազինյանը մինչ այդ էլ պատասխանեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե ԱԺ միջադեպի ժամանակ ինչու էր միտումնավոր շիշը նետում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ:

Ղազինյանը պատասխանեց, որ երբ ինքը շարժվեց Սեյրան Օհանյանին պաշտպանելու, իր գլխին երկու անգամ հարվածել են շշով և նա նույն շիշն նույն ուղղությամբ է վերադրաձրել, իսկ վարչապետը այդտեղ այդ պահին նստած չի եղել:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև