ԵՄ-ն և Վիվա-ՄՏՍ-ը աջակցում են նորարական տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի ծրագրի միջոցով – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

ԵՄ-ն և Վիվա-ՄՏՍ-ը աջակցում են նորարական տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի ծրագրի միջոցով – Պանորամա klfj  ԵՄ-ն և Վիվա-ՄՏՍ-ը աջակցում են նորարական տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի ծրագրի միջոցով – Պանորամա klfj

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան տեղեկացնում է, որ ընդունվում են հայտադիմումներ Ակադեմիայի «Traction» ծրագրի երկրորդ շրջանի համար։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել՝ պատրաստելով ընդլայնմանը դեպի միջազգային շուկա։

Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

Վիվա-ՄՏՍ-ից մանրամասնում են, որ «Traction» ծրագրի առաջին շրջանը մեկնարկել է 2020թ-ի հունիսին՝ ներառելով 9 ստարտափներ կրթական տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մարդկային ռեսուրսների կառավարան, մարքեթինգի և այլ ոլորտներից։ 150-ից ավել հանդիպումների շրջանակներում ձեռներեցները ակտիվ աշխատել են միջազգային մենթորների և ոլորտի մասնագետների հետ: Ինտենսիվ մենթորության արդյունքում ստարտափները գրանցել են մի շարք հաջողություններ, որոնց թվում են օրվա լավագույն պրոդուկտի արժանացումը Product Hunt հարթակում, օգտատերերի քանակի աճը, վաճառքները տեղական և միջազգային կազմակերպություններին, պրոդուկտների բարելավված տարբերակների գործարկումը և ավելին: Ծրագրի շրջանավարտներն արդեն իսկ ներգրավել են 3 մլն և ավելի եվրո ներդրումներ հրեշտակ ներդրողների, վենչուրային ֆոնդերի և դրամաշնորհերի միջոցով։

«Traction» ծրագիրն առաջարկում է վաճառքի (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) մենթորություն և անհատական զարգացման ծրագիր։ Ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց ռազմավարությունները, ստանալ աջակցություն միջազգային շուկաներում ընդլայնվելու և ներդրումներ ներգրավելու համար։ 10 շաբաթների ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած 5 ընկերություններ հնարավորություն կունենան ստանալ մինչև 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ, որը տրամադրվում է EU-ITTD ծրագրի կողմից: Դրամաշնորհների և իրավասության չափանիշների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն ծրագրի մեկնարկից հետո։

Ծրագրին կարող են դիմել բոլոր այն ստարտափները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին․
• Հասցրել են ցուցաբերել որոշակի արդյունքներ (եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի և այլնի առումով),
• Գործարկել են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ) կամ պատրաստ են գործարկելու այն մինչև սեպտեմբերի 18-ը,
• Ներգրավել են նվազագույնը 20 եվրո` դրամաշնորհների, հրեշտակ ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով կամ սեփական միջոցներով, կամ արդեն եկամուտներ են գեներացնում (ոչ պարտադիր, բայց նախընտրելի),
• Նախկինում մասնակցել են որևէ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն այլ ծրագրի (ոչ պարտադիր, բայց նախընտրելի)։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է, որին կհետևեն հարցազրույցներ մասնակից ընկերությունների ցուցակը վերջնականացնելու համար։ Մինչ այդ, սեպտեմբերի 9-ին տեղի կունենա Տեղեկատվական հանդիպում (հանդիպման համար գրանցումը հասանելի է այստեղ)։ Ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվական հանդիպումն իրականացվելու են հիբրիդային եղանակով՝ հնարավոր դարձնելով թե՛ հեռավար, թե՛ ֆիզիկական մասնակցությունը։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։

 

 

 

 

  

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև