Երևանում ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

2021թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու տներից մեկի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով դի կա:

ՀՀ քննչական կոմիտեի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ նշված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 1984թ. ծնված տղամարդու  դիակը՝ գլխի քունքային շրջանում հրազենային վնասվածքով, իսկ աջ ձեռքում՝ «Վալտեր P 22» տեսակի ատրճանակ, որի փամփշտանոցում եղել  է մեկ չկրակված  փամփուշտ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն իր մոտ պահվող ատրճանակով ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական  օրենսգրքի  110-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք,  նշանակվել համալիր դատաքիմիական և դատաձգաբանական և դատաբժշկական  փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երևանում ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով – Պանորամա 0 9  Երևանում ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով – Պանորամա 0 9

Երևանում ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով – Պանորամա 1 363  Երևանում ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով – Պանորամա 1 363

Երևանում ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով – Պանորամա 3 282  Երևանում ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով – Պանորամա 3 282

 

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև