«Classic Piano» մրցույթի մասնակիցները նշում են՝ հաճելի է համագործակցել հայ երաժիշտների հետ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Classic Piano» մրցույթի մասնակիցները նշում են՝ հաճելի է համագործակցել հայ երաժիշտների հետ – Պանորամա cals  «Classic Piano» մրցույթի մասնակիցները նշում են՝ հաճելի է համագործակցել հայ երաժիշտների հետ – Պանորամա cals

Այսօր կավարտվի «Classic Piano» դաշնակահարների 2-րդ միջազգային մրցույթի 3-րդ փուլը, որի ընթացքում դաշնակահարները ելույթ են ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ երրորդ փուլում իրենց կատարողական վարպետությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ներկայացրել են 18 երաժիշտներ։

Նրանցից է Մեծ Բրիտանիան ներկայացնող 13-ամյա դաշնակահար Ջեքի Ժենգը (Jacky Zhang)։ Ժյուրիի առջև հանդես գալուց հետո նա նշեց, որ իր ելույթից գոհ է։ Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթի մասին՝ դաշնակահարն ընդգծեց, որ նվագախմբի և դիրիժորի հետ շատ ներդաշնակ են նվագել, շատ հեշտ են միմյանց հասկացել, հաճելի էր համագործակցել նման երաժիշտների հետ։ Ջեքի Ժենգը հույս հայտնեց, որ իրեն կհաջողվի հաղթել մրցույթում։
Սեպտեմբերի 2-3-ը կանցկացվի մրցույթի չորրորդ փուլը, իսկ մրցույթի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 4-ին։

Հիշեցնենք, որ այս օրերին Դուբայում անցկացվում է «InClassica» դասական երաժշտության 10-րդ փառատոնը, որի շրջանակներում էլ կայանում է «Classic Piano» դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթը։ Փառատոնի կազմակերպիչներն են «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը» (EUFSC) և «SAMIT Event Group»-ը։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև