ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ Հայ դատի համակարգում իր գործունեությունը կսկսի ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ Հայ դատի համակարգում իր գործունեությունը կսկսի ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը – Պանորամա f612dfe550a340 612dfe550a380  ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ Հայ դատի համակարգում իր գործունեությունը կսկսի ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը – Պանորամա f612dfe550a340 612dfe550a380

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար, անվտանգային և բարոյահոգեբանական մարտահրավերները՝ ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ Հայ դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունեությունն է սկսելու ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Նշվում է, որ Արցախում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հիմնադրումը հստակ քաղաքական ուղերձ է առ այն, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, պատերազմի հետևանքների վերացումն ու Արցախի վերականգնումը շարունակում են լինել ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության առանցքային խնդիրներն ու քաղաքական առաջնահերթությունները։

Արցախում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հիմնադրման և Արցախի Հանրապետության օրվա հոբելյանի առթիվ, սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը նախատեսում է Ստեփանակերտում անցկացնել պաշտոնական ընդունելություն, ուր կներկայացվեն Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի քաղաքական առաջնահերթությունները և նորահաստատ գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները։

Պաշտոնական ընդունելության ընթացքում, ի թիվս այլնի նախատեսվում է դեռևս 2019թ․ ՀՅԴ կողմից հիմնադրված Արցախի բարեկամների միջազգային ցանցի անդամ հանդիսացող օտարերկրյա բարձրաստիճան քաղաքական գործիչների ուղերձների ցուցադրություն։

Պաշտոնական ընդունելության անցկացման վայրն է ք․ Ստեփանակերտ, Ազատամարտիկների 26, «Եվրոպա» հյուրանոցի նախասրահ, սկիզբը՝ ժամը 12։00։

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև