Կրիշտիանու Ռոնալդուն երկամյա պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Կրիշտիանու Ռոնալդուն երկամյա պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ – Պանորամա mans  Կրիշտիանու Ռոնալդուն երկամյա պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ – Պանորամա mans

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագիր է ստորագրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, գրում է Tass-ը։

Օգոստոսի 27-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց, որ համաձայնության է եկել իտալական «Յուվենտուսի» հետ 36-ամյա պորտուգալացի հարձակվողի տրանսֆերի հարցում: Ռոնալդուի հետ անգլիական ակումբի պայմանագիրը նախատեսված է երկու տարով՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ։

«Մանչեսթեր Յունայթեդն» այն ակումբն է, որը միշտ հատուկ տեղ է զբաղեցրել իմ սրտում, և ես ցնցված եմ այն հաղորդագրություններից, որոնք ստացել եմ ուրբաթ օրը տեղափոխության մասին հայտարարությունից հետո։ Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ միանալու թիմին միջազգային խաղերից հետո և հույս ունեմ, որ մեզ շատ հաջող մրցաշրջան է սպասվում», – ասել է Ռոնալդուն:

Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2018 թվականից: Ընդհանուր առմամբ, պորտուգալացին իտալական ակումբի կազմում անցկացրել է 134 հանդիպում, որոնցում դարձել է 101 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: Նա դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն, Իտալիայի գավաթի և Սուպերգավաթի հաղթող: 2003-2009 թվականներին Ռոնալդուն խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», ուր նա տեղափոխել էր պորտուգալական «Սպորտինգից», թիմի կազմում նա երեք անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն, հաղթեց Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան: Ընդհանուր առմամբ, նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 292 հանդիպում, որոնցում դարձել է 118 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև