Արցախում սեպտեմբերի 27-ին «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սերվերային ցանցի վրա DDOS հարձակումներ գործելու դեպքով հարուցվել է քրգործ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Արցախում սեպտեմբերի 27-ին «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սերվերային ցանցի վրա DDOS հարձակումներ գործելու դեպքով հարուցվել է քրգործ – Պանորամա untitled 10  Արցախում սեպտեմբերի 27-ին «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սերվերային ցանցի վրա DDOS հարձակումներ գործելու դեպքով հարուցվել է քրգործ – Պանորամա untitled 10

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ից անհայտ անձի /անձանց/ կողմից «Ղարաբաղ Տելեկոմ»  ՓԲԸ սերվերային ցանցի վրա համակարգչային DDOS հարձակումներ գործելու, սերվերների գործունեությունը դիտավորությամբ խափանելու, տեղեկատվական համակարգում պահվող տեղեկությունները ջնջելու, բջջային կանխավճարային համակարգը շարքից հանելու և ընկերության համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, արդյունքում «Ղարաբաղ Տելեկոմ»  ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափի գույքային վնաս, համակարգչային ծրագրերի աշխատանքի խափանման տեսքով ծանր հետևանքներ և համակարգչային համակարգում պահվող տեղեկությունների կորստի տեսքով զգալի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև