Լավրովը շատ ուղիղ մեսիջ տվեց մեզ. եթե ՀՀ-ն հրաժարվի Արցախից, դա բացառապես այսօրվա կապիտուլյանտների մեղքն է լինելու. Աշոտյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Լավրովը շատ ուղիղ մեսիջ տվեց մեզ. եթե ՀՀ-ն հրաժարվի Արցախից, դա բացառապես այսօրվա կապիտուլյանտների մեղքն է լինելու. Աշոտյան – Պանորամա untitled 62  Լավրովը շատ ուղիղ մեսիջ տվեց մեզ. եթե ՀՀ-ն հրաժարվի Արցախից, դա բացառապես այսօրվա կապիտուլյանտների մեղքն է լինելու. Աշոտյան – Պանորամա untitled 62

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. 

Համաշխարհային դիվանագիտության ալֆա՝ Լավրովի և գործակալալան ցանցի օմեգա՝ Միրզոյանի ասուլիսից մի քանի կարևոր շեշտադրում:

1. Գերիների հարցը

Ասուլիսը ևս մեկ անգամ փաստեց, որ մեր տղաների շարունակվող գերեվարումը Ադրբեջանի կողմից բացառապես կապիտուլյանտի մեղքով է՝

ա. Ինչո՞ւ հայկական կողմը միանգամից, անվերապահ և մի բան էլ ավել կատարեց նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը գերիների փոխանակման մասին:

բ. Ինչո՞ւ գերիների փոխանակման պրոցեսում ավելացավ նոր տարր՝ ականապատված տարածքների քարտեզներ: Չէ՞ որ նման նախապայման նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկար:

գ. Ինչո՞ւ առանց մեր տղաների հարցը լուծելու Ադրբեջանի հետ գնացիք հետագա պայմանավորվածությունների: Չէ՞ որ եթե ինքներդ չեք կարևորել այդ խնդիրը, թշնամին կձգի այնքան, որքան կարող է օգուտով շահարկել այն: Խոսքը գնում է Զանգելանի և Կուբաթլուի տարածքները հանձնելու դեկտեմբերյան «բանավոր» պայմանավորվածության և հունվարի 11-ի «ապաշրջափակող»հայտարարության մասին:

դ. Միջնորդ երկիրը հստակ ընդգծեց, որ ջանքեր չի խնայում այս հարցը կարգավորելու համար, սակայն իր վրա խնդրի կարգավորման պատասխանատվություն չի վերցնելու:

2. Խաղաղ պայմանագրի մասին

ա. Ռուսաստանի արտգործնախարարը ասուլիսին հստակ տարանջատեց դելիմիտացիայի հարցը Հայաստան-Ադրբեջան խաղաղ պայմանագրից, երբ առաջին դեպքում ընդգծեց Ռուսաստանի պատրաստակամությունը լիակատար աջակցելու, իսկ երկրորդ դեպքում ուղղակի վերահասցեագրեց հարցը օմեգային:

բ. Լավրովը շատ ուղիղ մեսիջ տվեց մեզ. եթե Հայաստանը հրաժարվի Արցախից, դա բացառապես այսօրվա կապիտուլյանտների մեղքն է լինելու»:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև