ՀՔԾ. Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Բաց մի թողեք
- Advertisement -

ՀՔԾ. Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել C13617B8 B2F4 4995 B2E0 F5013516EB44 w800 h450  ՀՔԾ. Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել C13617B8 B2F4 4995 B2E0 F5013516EB44 w800 h450

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, գործի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ըստ հաղորդման` Մկրտչյանը, օգտագործելով համայնքի բնակիչների` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել»:

Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Արա Մկրտչյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի սատարած ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, վերջին օրերին խորհրդարանում թեժ իրադարձությունների կիզակետում հայտնված Աննա Մկրտչյանի հայրն է:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև