Քաբուլի օդանավակայանում սպանել են բլոգեր կնոջ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Քաբուլի օդանավակայանում սպանել են բլոգեր կնոջ – Պանորամա untitled 40  Քաբուլի օդանավակայանում սպանել են բլոգեր կնոջ – Պանորամա untitled 40

Քաբուլի օդանավակայանում «Թալիբան» շարժման զինյալների կողմից Աֆղանստանի մայրաքաղաքի գրավումից մի քանի օր անց սպանվել է 20-ամյա վիդեոբլոգեր Նաջմա Սադեկին: Այս մասին գրում է «CNN»-ը։

Մահից կարճ ժամանակ առաջ կինը ձայնագրել էր վերջին տեսանյութը՝ դիմելով երկրպագուներին:

«Քանի որ մեզ թույլ չեն տալիս աշխատել և տնից դուրս գալ, մենք բոլորս պետք է ձայնագրենք վերջին տեսահոլովակը ձեզ համար և այս տեսանյութի միջոցով հրաժեշտ տանք բոլորիդ»,- տեսանյութը սկսել է Սադեկին:

Նա հայտնել է, որ չափազանց վախեցած է փողոցներով քայլելու համար և խնդրել է աղոթել իր համար:

«Քաբուլում կյանքը շատ է դժվարացել, հատկապես՝ նրանց համար, ովքեր նախկինում ազատ և երջանիկ էին»,- հավելել է բլոգերը:

Աղջկա գործընկերների խոսքով՝ նա սպանվել է օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ: Այդ օրը երկրից հեռանալու փորձի ժամանակ զոհվեց առնվազն 170 մարդ: Սադեկին մայրաքաղաքային ինստիտուտի վերջին կուրսում էր, իսկ YouTube-ի տեսանյութերում նա պատմում էր իր կյանքի մասին:

Աֆշար անունով բլոգերը CNN-ին պատմել է, որ ներկայումս իրենք չեն կարող շարունակել տեսանյութերի ձայնագրումն ու գումար վաստակել, ինչպես նախկինում:

«Ես ընտանիքի միակ կերակրողն էի. հայրս մահացել էր, իսկ եղբայրս դեռ շատ փոքր է աշխատելու համար»,- հավելել էր նա:

Նրա գործընկերները նշել են, որ իրենք նույնպես վախենում են լքել իրենց տները և դեռ չեն հասկանում, թե ինչպես են իրենց ընտանիքները շարունակելու ապրել:

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև