Ո՞ր արժանիքի համար է տեղադրվելու System of a Down խմբի տղաների քանդակը. Քաղաքացիների մի մասը դեմ է, քանդակագործն էլ հակադարձում է

Բաց մի թողեք
- Advertisement -

Դեռևս 2017 թվականի վերջին քանդակագործ Հայկ Թոքմաջյանը հայտնեց, որ արդեն մեկ տարի է՝ աշխատում է նոր նախաձեռնություն շուրջ. Սևանա լճի ընդերքում՝ ջրի տակ, ուզում են տեղադրել System of a Down խմբի տղաների բետոնե քանդակը: Սակայն գաղափարը այդպես էլ մնաց «օդում կախված», և քանդակագործն այս ընթացքում փորձել է հարցի լուծման այլ տարբերակ գտնել՝ այն տեղադրել Երևանի այգիներից մեկում:

System of a Down (SOAD) խմբի անդամների քանդակն ունենալու միտքը, սակայն, միանշանակորեն չի ընդունվում հասարակության կողմից:

«Ո՞ր արժանիքի համար է տեղադրվելու քանդակը, որպես ի՞նչ է տեղադրվելու: Իսկ ազգային հերոսների՝ Մոնթեի, Լեոնիդ Ազգալդյանի արձանները կա՞ն»,- սոցիալական ցանցում գրել էր քաղաքացիներից մեկը:

«Եթե ուզում են ռոք երաժիշտների արձան տեղադրել, կառաջարկեմ John Dee-ի կամ WhoCares խմբի մենակատարների կամ Diamanda Galas-ին նվիրված որևէ քանդակ: Առաջինները անգերագնահատելի մեծ աշխատանք են կատարել Սպիտակի երկրաշարժի հետ կապված, իսկ Galas-ն ունի մի առանձին ալբոմ` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Հավելեմ, որ վերը նշված ոչ մի անձ չի հանդիսանում էթնիկ հայ»,- հավելել էր մեկ այլ քաղաքացի:

Ոմանց կարծիքով էլ՝ նաև System of a Down խմբի միջոցով է, որ աշխարհում Հայաստանի տեղն իմանում են:

Քանդակի ճակատագրի, քննադատությունների և այլ հարցերի շուրջ զրուցել ենք քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հետ:

Պարո՛ն, Թոքմաջյան, նախապես կարծես թե որոշվել էր խմբի քանդակը տեղադրել Սևանա լճի հատակում: Ի՞նչը խանգարեց:

Նախնական գաղափարը եղել է Սևանի ընդերքում տեղադրելու համար, սակայն դա իրականացնելու համար ծախսերի, ինչպես նաև ջրի տակ դրվող նյութերի հետ կապված խնդիր կար: Չնայած աշխարհում շատ են օրինակները, բետոնից քանդակներ են անում, ծավալային ֆորմաներ են օգտագործում և այլն: Բացի քանդակից, այն լինելու էր պտտվող կոմպոզիցիա, ներսում փակ տարածք էր լինելու ձկների բազմացման համար և այլն: Բարդ էր, պրակտիկորեն այդ հարցով չէի կարող զբաղվել, և որոշեցինք, որ ես քանդակն անեմ, ու տեղադրենք երևանյան այգիներից մեկում, և այդ գաղափարն էլի կա: Լավ կլիներ, որ նախապես տեղադրվեր, ցուցադրվեր, որովհետև դա նաև զբոսաշրջության խթան է հանդիսանում, քանի որ խումբը հայտնի է ամբողջ աշխարհում: Երևի թե նման աղմուկ հանող և բավական մեծ երկրպագուներ ունեցող խումբ չունենք:

Ո՞ր արժանիքի համար է տեղադրվելու System of a Down խմբի տղաների քանդակը. Քաղաքացիների մի մասը դեմ է, քանդակագործն էլ հակադարձում է System 2  Ո՞ր արժանիքի համար է տեղադրվելու System of a Down խմբի տղաների քանդակը. Քաղաքացիների մի մասը դեմ է, քանդակագործն էլ հակադարձում է System 2

Միտքն իրականացնելու համար դիմեցի քաղաքապետարան, դրական եզրակացություն կար, և ասացին՝ պատրաստ լինելուն պես կքննարկեն, թե որ այգում տեղադրեն: Արաբկիրի համայնաքապետն անձամբ տեսել է և ցանկություն է հայտնել, որ խմբաքանդակը տեղադրվի Արաբկիր վարչական շրջանում գտնվող ամենահին այգում, որը հայտնի է՝ որպես «Մալականների այգի»: Այն հիմա վերանորոգվում է:

Ինձ համար տարբերությունը մեծ չէ: Որտեղ էլ լինի՝ այգու միջավայրում ճիշտ է, որովհետև շուրջը մարդիկ կհավաքվեն, միգուցե ինչ-որ երաժշտական միջոցառումներ կազմակերպվեն: Ինքը՝ որպես քանդակ, հուշարձանային չէ, կենդանի, մարդկանց հետ շփվող, շարժուն, հաճելի լիցքեր հաղորդող կոմպոզիցիոն աշխատանք է: Բացի այդ, մեր գործում կա կարևոր սիմվոլ՝ համախմբվածություն, որն օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեզ: Այն գիպսի վրա է, պետք է տեղափոխվի բետոնի վրա, որը որոշ ծախսեր է պահանջում, և այս պահին ես փնտրտուքի մեջ եմ: Վստահ եմ՝ դա լուծվող հարց է: Համայնքապետարանը միջոցներ չունի, և չեն կարող օգնել, սակայն կլուծենք այդ հարցը:

Ինձ առաջարկել են գիպսե քանդակը տեղափոխել Վանաձորի Դենդրոպարկ, սակայն պրակտիկորեն հարմար չէ:

Ես ուզում եմ՝ քանդակը բետոնե լինի, որովհետև քարի դեպքում ծախսը շատ է: Հետագայում, երբ տեղադրվի, գուցե բրոնզից կամ քարից լինի: Իսկ թե վերջնական ո՞ր այգում է տեղադրվելու քանդակը՝ դեռ հստակ չէ: Այս պահին գիպսի պահով դեռ քննարկում չկա:

– Երևի լսել եք, որ շատ են քննադատում. ասում են՝ և՛ ժամանակը չէ, և՛ կարող էին ուրիշ քանդակներ լինել, օրինակ՝ Մոնթեի, Լ.Ազգալդյանի և այլն:

Է,՜ թող լինեն: Թող Մոնթեի արձանն էլ լինի, Նժդեհի, Անդրանիկի արձանները նույնպես ու շատ: Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի: Սա որպես քանդակ-հուշարձան չէ: Թող բոլորի քանդակներն էլ լինեն: Խմբի տղաները համաշխարհային համբավ ունեն, լսարան, Հայկական հարցի հետ կապված ակտիվ աշխատանքներ են տարել և տանում: Իրենք տեղյակ են քանդակի մասով, սակայն իրենցից ոչինչ չեմ ակնկալում: Դա ոչ թե իրենց, այլ մեր խնդիրն է: Ես քննադատությունը նորմալ եմ համարում հատկապես այս պայմաններում. Իրոք, ծանր է իրականության ընկալումը: Մենք ապրում ենք, պետք է ստեղծենք, շարունակենք մեր պայքարը: Պայքարը լինում է աշխատելով, արարելով, այլ ճանապարհ չկա:

Արցախում «100 տուն Արցախում» ծրագիր կա, մի կոմպոզիցիա ունեմ, կարծում եմ՝ տեղին է շատ, սպիտակ ձիու ֆիգուր է, որը հույսի, պայքարի, երազանքների, հաջողության խորհրդանիշ է: Գաղափար ունեմ՝ մեծ չափով այն այնտեղ անեմ: Ինքնագիտակցության, զարթոնքի, լուսավոր ապագայի հետ կապ ունի:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև