ԱԹՍ աշխատանոցներում երեխաները նվազագույնը կարող են ԱԹՍ կառավարել

Բաց մի թողեք
- Advertisement -

Մոտ երկու ամիս է՝ Դիլիջանի Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում գործում է «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցը։

«Խմբավարները երկուսուկես ամիս շարունակ վերապատրաստում են անցել «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից։ Դասընթացը մեծ մասամբ իրականացվել է Երևանում, որոշ գործնական հանձնարարություններ՝ Գյումրիում։ Վկայական ստացած խմբավարները շուտով կգլխավորեն իրենց համայնքներում ստեղծվելիք խմբակները», – նշում է «Արմաթ» ԻԼ ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

«Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցի ծրագիրն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է: Այն իրականացնում է ԱՏՁՄ-ն՝ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից մշակված մեթոդաբանությանը համապատասխան:

Աշխատանոցները նախատեսված են 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Պատանիները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ Ի տարբերություն նմանատիպ այլ նախագծերի՝ «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ները։

Ծրագրի հեղինակների խոսքով, նախագծի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների և թե՛ հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար։

«Արմաթն օդում» ծրագրի նորանշանակ համակարգող Խաչատուր Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն 10-12 աշակերտ է հաճախում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացված խմբակ, ուսանողների մեծ մասն արձակուրդում են, սեպտեմբերից խմբերի թիվը կդառնա մի քանիսը։

«Առաջիկայում նախատեսվում է նաև 9 խմբակ բացել Գյումրիում, Ստեփանակերտում, Սիսիանում և այլ քաղաքներում։ Սա նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար։

Ընդհանուր խմբակների թիվը մոտ 65 է։ Բայց սա արդեն մինչ 2022 թվականի ծրագրով է նախատեսված։ ԱԹՍ լաբորատորիաները «Արմաթի» խմբակներին կից են գործելու։ Դա երեխաներին հնարավորություն է տալիս արդեն իրենց ստացած գիտելիքներն օգտագործել ավելի բարդ սարքավորումներ, մասնավորապես, թռչող սարքեր ստեղծելու համար։ Բնականաբար, այս գիտելիքները երեխաներին ավելի կօգնեն զարգացնել ինժեներական գիտելիքները, կօգնեն ավելի խորը մասնագիտական գիտելիքներ ունենալ։ Խմբակներով անցած բոլոր երեխաները ամենաքիչը կկարողանան ԱԹՍ ղեկավարել, իսկ թե օդաչուներ կդառնան, թե ոչ, դա արդեն երկրորդական խնդիր է։

Այնպես չէ, որ այս նախագիծը հենց այս պահին է դարձել օրակարգային։ Կարեն Վարդանյանը վաղուց էր ցանկանում, որ նման բան ստեղծվեր, պարզապես հիմա պահն ավելի է հասունացել, և որքան շուտ իրականացնենք նախագիծը, այնքան լավ։

Սա առաջին հերթին կօգնի երեխաներին մասնագիտական ուղղություն ստանալ ու ինժեներական կրթությունը ավելի վաղ տարիքից իրենց մոտ զարգացնել։ Հետո իրենք արդեն կդիմեն համապատասխան համալսարաններ, գուցե նաև իրենք հենց լաբորատորիայում այնպիսի գիտելիքներ ստանան, որ առանց համալսարանների էլ լուրջ ստարտափներ հիմնեն և զբաղվեն հայրենանվեր գործով»,- նշեց Խաչատուր Թադևոսյանը։

Խմբակավար Շահեն Արաբաչյանն էլ նշեց, որ ապագայում ԱԹՍ-ները լինելու են մեր կյանքի մի մասը։

«Քանի որ ապագան տանում է նրան, որ ԱԹՍ-ներն արդեն հետզհետե մտնում են մեր կյանք և մեր առօրյա և օգտագործվում են տարբեր բնագավառներում, շատ կարևոր է, որ պատանի տարիքից արդեն երեխաները կարողանան պատկերացնել ընդհանուր ԱԹՍ-ների հետ կապված ամեն ինչ և փորձեն իրենց նախագծերը ներկայացնել, իրենց առաջարկներն ունենալ հետագայում ԱԹՍ-ներ ստեղծելու համար։

ԱԹՍ աշխատանոցներում երեխաները նվազագույնը կարող են ԱԹՍ կառավարել 241099148 2017951728344378 5573382012413107791 n  ԱԹՍ աշխատանոցներում երեխաները նվազագույնը կարող են ԱԹՍ կառավարել 241099148 2017951728344378 5573382012413107791 n

Շատ ոգորված են երեխաները, քանի որ ոլորտը զարգացող է և ամեն ինչ նոր է արդեն երեխաների համար, հետաքրքրությունը մեծ է, և երեխաները ոգևորված գալիս են դասերին, արդեն շատ կարևորում են իրենց մասնակցությունը։ Մասնակցության ընթացքում արդեն լինում են դրվագներ, երբ երեխաները նոր առաջարկներ են ունենում, ինչ-որ կոնստուկցիաներ հավաքելու, ծրագրային լուծումների և ընդհանուր ամբողջ գործընթացի վերաբերյալ։ Եվ կան դետալներ, որ երեխաները ստեղծում են «Արմաթի» լաբորատորիաներում։

Այս պահին ԱԹՍ աշխատանոցում արդեն ունենք պատրաստի կոնստրուկցիա՝ քառապտուտակավոր ԱԹՍ-ի։ Այն ամբողջությամբ ինքնուրույն հավաքել են երեխաները՝ հաշվարկները, զոդման աշխատանքները, դետալները հավաքելու տեղակայման վայրերի ընտրությունները և ամբողջ ընթացքը կազմակերպել են ինքնուրույն՝ իհարկե իմ ուղորդմամբ։ Պատրաստվում ենք առաջիկայում կայանալիք՝ Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ-ների մրցույթին։ Կփորձենք ստեղծել քառապտուտակավոր ԱԹՍ, որը կկատարի հետյալ խնդիրը՝ բաց դաշտի մեջ գտնել կրակի օջախներ, որոնք ծխացող կլինեն, և կրակի օջախի կոորդինատները հաղորդել օպերատորին։ Այնուհետև օպերատորը պետք է հայտնի ժյուրիի անդամներին»,- պատմում է Շահեն Արաբաչյանը։

Այս ծրագրի իրագործման համար ԱՏՁՄ-ն դեռ 2021 թվականի հունվարին մեկնարկեց «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը, որի արդյունքում նպատակ էր դրվել 2021 թվականին հիմնադրել՝ 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց։ Նպատակային գումարը կազմում է 422 միլիոն դրամ, որից 52 միլիոն դրամն արդեն հավաքվել է վերջին ամիսներին։

Սիրարփի Աղաբաբյան

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև