«Ժողովուրդ». Նոր մանրամասների ԱԺ ծեծկռտուքից. Գեղամ Նազարյանի աչքին հարվածել է Հակոբ Ասլանյանը, իսկ Արթուր Ղազինյանին՝ Արսեն Թորոսյանը – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Ժողովուրդ». Նոր մանրամասների ԱԺ ծեծկռտուքից. Գեղամ Նազարյանի աչքին հարվածել է Հակոբ Ասլանյանը, իսկ Արթուր Ղազինյանին՝ Արսեն Թորոսյանը – Պանորամա joghovurd  «Ժողովուրդ». Նոր մանրամասների ԱԺ ծեծկռտուքից. Գեղամ Նազարյանի աչքին հարվածել է Հակոբ Ասլանյանը, իսկ Արթուր Ղազինյանին՝ Արսեն Թորոսյանը – Պանորամա joghovurd

«Ժողովուրդ» թերթը գրու է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային ժողովում պատգամավորների ծեծի դեպքով հարուցված քրեական գործի ընթացքից: Երեկվա համարում հրապարակել էինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի տված ցուցմունքից որոշ հատվածներ:

Պարզվում է՝ իրավապահներն արդեն գիտեն, թե ով է հրավածել Գեղամ Նազարյանի աչքին. նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է, իսկ, ահա, Արթուր Ղազինյանին ծեծելու գործով գլխավոր դերում առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է եղել:

Ավելին, մեր տեղեկություններով՝ իշխող ուժի պատգամավորների գործողությունների մասով մանրամասն տեղեկատվություն է փոխանցված իրավապահ մարմիններին: Ըստ այդմ, Վահագն Ալեքսանյանը 1 անգամ ոտքով հարվածել է Վահե Հակոբյանին և 2 անգամ ձեռքով՝ Գեղամ Նազարյանին, Վահե Ղալումյանն առնվազն 2 անգամ ձեռքով և առնվազն մեկ անգամ ծնկով հարվածել է Վահե Հակոբյանին, Նարեկ Գրիգորյանն առնվազն 1 անգամ ոտքով և առնվազն 2 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Հայկ Սարգսյանը 1 անգամ ձեռքով հարվածել է Վահե Հակոբյանին, առնվազն 3 անգամ ձեռքով՝ Գեղամ Մանուկյանին, Արթուր Հովհաննիսյանն առնվազն 2 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Հայկ Ցիրունյանն առնվազն 5 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին, Կարեն Համբարձումյանը 1 անգամ ձեռքով և առնվազն 2 անգամ ոտքով հարվածել է Վահե Հակոբյանին, Նարեկ Բաբայանն էլ առնվազն 5 անգամ ձեռքով հարվածել է Իշխան Սաղաթելյանին և առնվազն 1 անգամ ոտքով՝ Վահե Հակոբյանին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև