Ախալքալաքցիներն անհանգստացած են Մաշտոցի հուշարձանի ճակատագրով – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ախալքալաքցիներն անհանգստացած են Մաշտոցի հուշարձանի ճակատագրով – Պանորամա sdkj  Ախալքալաքցիներն անհանգստացած են Մաշտոցի հուշարձանի ճակատագրով – Պանորամա sdkj

Ախալքալաքցիները ուրախացել են, երբ  տեղեկացել են, որ կենտրոնական հրապարակում շրջանաձև անցում է լինելու, սակայն մտահոգ են, որ դրա արդյունքում Մաշտոցի հուշարձանը հնարավոր է քաղաքի կենտրոնում չլինի:

Jnews-ը գրում է, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը, շրջանը և զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, Ախալքալաքում վերականգնում է կենտրոնական փողոցը և կենտրոնական հրապարակը: Նախարարությունը տեղական իշխանությունների քննարկմանն էր ներկայացրել հրապարակի վերականգնման 4 տարբերակ: Վերականգնման երկու տարբերակները նախատեսում են շրջանաձև անցում առանց Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի: Այս տարբերակները նախատեսում են հուշարձանի տեղափոխումն Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի դիմացի պուրակ: Երրորդ տարբերակը նախատեսում է հուշարձանի տեղափոխումը շրջանաձև անցման կենտրոն: Ըստ չորրորդ տարբերակի, հուշարձանը մնում է նույն տեղում, իսկ մայթի լայն հատվածում լինելու է եռանկյունաձև շրջանաձև անցում:

Քննարկումից հետո տեղական իշխանությունը պետք է ընտրեր տարբերակներից որևէ մեկը և ուղարկեր Ենթակառուցվածքների նախարարություն:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, իրենք դեռ պաշտոնապես չեն պատասխանել, բայց բանավոր ասել են իրենց ընտրության մասին: Տեղական իշխանությունների ընտրությունը կանգ է առել հուշարձանը հրապարակի կամ օղակաձև անցման կենտրոնում կամ իր տեղում տեղադրման տարբերակների վրա:

«Մեր որոշումն այսպիսին է, երբ աշխատանքները սկսվեն, մենք կրկին միասին կքննարկենք մեր որոշումը: Մենք կողմ ենք, որ հուշարձանը տեղադրվի կենտրոնում», – ասել է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Ախալքալաքի շատ բնակիչներ, սակայն, մտավախություն ունեն, որ Մաշտոցի հուշարձանը կենտրոնում չի լինի: Նրանք գերադասում են, որ ընդհանրապես ձեռք չտան հուշարձանին, վախենալով, որ պատահաբար այն կվնասեն, կամ այլ տեղ կդնեն:

Քաղաքի մեկ այլ բնակիչ մտավախություն ունի, որ հանկարծ հուշարձանը չանհետանա:

«Կարող են այն այստեղից հանել և այլևս ոչ մի տեղ չտեղադրել: Ոչ մի հանված բան կրկին չի տեղադրվել: Մենք ընդհանրապես լսել ենք, որ նման խոսակցություններ են գնում, բայց դա մեզ դուր չի գալիս: Կարծում ենք, որ հուշարձանը չպետք է տեղափոխվի ոչ կենտրոն, ոչ էլ որևէ այլ տեղ », – ասել է Մխիթար Ջեյրանյանը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև