Պսակի. ԱՄՆ-ը Թուրքիայի և Կատարի հետ համագործակցում է Քաբուլի օդանավակայանի աշխատանքի հարցում – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Պսակի. ԱՄՆ-ը Թուրքիայի և Կատարի հետ համագործակցում է Քաբուլի օդանավակայանի աշխատանքի հարցում – Պանորամա screenshot 2021 08 16 080351 sixteen nine  Պսակի. ԱՄՆ-ը Թուրքիայի և Կատարի հետ համագործակցում է Քաբուլի օդանավակայանի աշխատանքի հարցում – Պանորամա screenshot 2021 08 16 080351 sixteen nine

ԱՄՆ իշխանությունները համագործակցում են Թուրքիայի և Կատարի հետ՝ Քաբուլի օդանավակայանի քաղաքացիական մասի լիարժեք աշխատանքի վերսկսման հարցում: Այս մասին նախօրեին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին՝ մամուլի հերթական ճեպազրույցի ժամանակ, գրում է Tass-ը։

«Ինչ վերաբերում է օդանավակայանին, ապա ավելի կոնկրետ ասպեկտը, որի վրա մենք աշխատում ենք Կատարի և Թուրքիայի հետ, օդանավակայանի քաղաքացիական հատվածի վերաբացումն է, որպեսզի մենք կարողանանք այն օգտագործել ոչ միայն թռիչքների համար, որպեսզի մարդիկ կարողանան հեռանալ, այլ նաև մարդասիրական օգնության համար, որը մենք կաշխատենք բաշխել [ՄԱԿ] պարենի համաշխարհային ծրագրի և այլ [սուբյեկտների] միջոցով», – ասել է Պսակին:

Նրա խոսքով, այս առումով Միացյալ Նահանգները շփումներ են ունենում նաև «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում)՝ օգտագործելով առկա հաղորդակցության ուղիները:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Անաս Հաքանին «Ալ Ջազիրա»-ին ասել է, որ Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանը կբացվի մի քանի օրվա ընթացքում: Հեռուստաալիքի զրուցակիցը մեծ իրադարձություն է անվանել Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերումը, և տարհանման ավարտի օրը պատմական է որակել:

ԱՄՆ-ն օգոստոսի 30 -ին ավարտեց ինչպես Քաբուլից խաղաղ բնակիչների տարհանումը, այնպես էլ Աֆղանստանում նրա ամբողջ ռազմական առաքելությունը: Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց այդ երկրում գործողությունը դադարեցնելու որոշման մասին, որը սկսվել էր 2001 թվականի հոկտեմբերին և դարձավ ամենաերկար օտարերկրյա ռազմական արշավը Ամերիկայի պատմության մեջ: Դրանից հետո Թալիբանի կողմնակիցները բարձրացրին հարձակման տեմպը և օգոստոսի 15-ին, առանց մարտերի, լիակատար վերահսկողություն հաստատեցին Քաբուլի վրա:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև