Զելենսկին Վաշինգտոնում ներկայացրել է 277 միլիարդ դոլարի «Ուկրաինայի վերափոխման ծրագիրը» – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Զելենսկին Վաշինգտոնում ներկայացրել է 277 միլիարդ դոլարի «Ուկրաինայի վերափոխման ծրագիրը» – Պանորամա zelenskij 2 2 2 820x505 1  Զելենսկին Վաշինգտոնում ներկայացրել է 277 միլիարդ դոլարի «Ուկրաինայի վերափոխման ծրագիրը» – Պանորամա zelenskij 2 2 2 820x505 1

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում ներկայացրել է «Ուկրաինայի վերափոխման ծրագիրը», որը ներառում է ավելի քան 80 նախագիծ՝ 277 միլիարդ դոլար արժողությամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել են պետության ղեկավարի գրասենյակից:

«Մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է դառնա Ուկրաինան հինգից տաս տարի հետո: Սա մեր պետության փոխակերպման հավակնոտ ծրագիր է: Ավելի շատ արդարություն, հնարավորություններ, մենք կառուցում ենք բարեկեցիկ և կայուն Ուկրաինա»,-ասել է նա:

Նշվում է, որ փաստաթուղթը սահմանում է Ուկրաինայի զարգացման տեսլականը առաջիկա տարիների համար` որպես անվտանգության ֆորպոստ, թվային, ենթակառուցվածքային և գյուղատնտեսական միջազգային հանգույց:

Զելենսկին բացատրել է, որ ծրագիրը սահմանում է մարդկային կապիտալի զարգացման հավակնոտ նպատակներ`ապահովելով երկրի «կանաչ» տրանսֆորմացիան և էներգետիկ անվտանգությունը: «Ծրագրով նախատեսված է ավելի քան 80 հավակնոտ նախագծեր՝ 277 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով: Դրանք նախատեսում են Ուկրաինայի պետական բյուջեից ֆինանսավորում, ինչպես նաև միջազգային աջակցության ծրագրերի, վարկերի, ներդրումների ներգրավում»,-ասել է նախագահը:

Ավելի վաղ Զելենսկու գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում, այդ թվում՝ ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ Պենտագոնում, որտեղ ստորագրվել է ռազմական ոլորտում երկու երկիր մինչև 2026 թ շրջանակային համաձայնություն գործընկերության ռազմավարական հիմքերի վերաբերյալ փաստաթուղթ: Բացի այդ, բանակցություններ են վարվել ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնի և Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասի հետ:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև