Մամուլը և ազատ խոսքն առաջիկայում կարող է հռչակվել որպես դասակարգային թշնամի. Սաթիկ Սեյրանյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Մամուլը և ազատ խոսքն առաջիկայում կարող է հռչակվել որպես դասակարգային թշնամի. Սաթիկ Սեյրանյան – Պանորամա s1  Մամուլը և ազատ խոսքն առաջիկայում կարող է հռչակվել որպես դասակարգային թշնամի. Սաթիկ Սեյրանյան – Պանորամա s1

«Արդեն տևական ժամանակ է, ինչ մամուլի և ազատ խոսքի դեմ իրականացվում է բացահայտ և քողարկված քաղաքականություն»,-այսօր մեդիամասնագետների, փորձագետների, լրագրողների, խմբագիրների ու շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ հրավիրված «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ հայտնեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները և նրանց շրջապատող շրջանակներն առանց ավելորդ ձևականությունների թիրախավորում են լրագրողներին, մամուլը վաղուց իշխանությունների համար բաժանված է յուրայինների և օտարների:

Սեյրանյանը նկատեց, որ մամուլի դեմ  արշավն ընթանում է մի քանի հարթություններում, մասնավորապես՝ օրենսդրական կարգավորումներով փորձ է արվում էականորեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, որի վառ դրսևորումն է ԱԺ-ում տիրող իրավիճակը:

«Դա արվում է բացահայտ ցինիզմով, իշխանությունը հերթական աղաղակող սահմանափակումն է մտցնում, հետո այն մամուլի ներկայացուցիչների հետ քննարկելու իմիտացիայով փորձ է անում լայնախոհության և հանդուրժողականության տպավորություն թողնել»,-հայտարարեց ժուռնալիստների միության նախագահը:

Շեշտելով, որ հանրային հարթակներում, մեդիայում մամուլի նկատմամբ գեներացվում է թշնամանք՝ Սաթիկ Սեյրանյանն ասաց. «Տպավորություն է ստեղծվում, որ մամուլը և ազատ խոսքն առաջիկայում կարող է  հռչակվել որպես դասակարգային թշնամի, որը խանգարում է իշխանությանը իրագործել իր սիրած պողպատյա մանդատը»:

Նա նկատեց, որ այս իրավիճակը միայն լրագորղներին չի վերաբերում, այլ արտացոլում է հասարակական քաղաքական իրավիճակը, մարդու իրավունքների ազատությունների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև