01.09.2021. Արցախում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

01.09.2021. Արցախում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել – Պանորամա c  01.09.2021. Արցախում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել – Պանորամա c

Օգոստոսի 31-ին կատարվել է  42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության  7  դեպք է գրանցվել։ Հաղորդում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  18  վարակակիր:  Բժիշկները  3  հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր,  իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է 11 619  քաղաքացու հետազոտություն, որից 1060-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

ԱՀ ԱՆ-ն տեղեկացնունմ է, որ  անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝  օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով  Ձեր  և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև