Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ – Պանորամա j  Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ – Պանորամա j

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 25-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին գրում է ՀՀ քննչական կոմիտեն։

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում 25-ամյա երիտասարդը պատահական հանդիպել է համագյուղացուն և վերջինիս ընկերոջը: Անձնական հարցերի շուրջ զրուցելու նպատակով նրանք համագյուղացու մեքենայով միասին գնացել են Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի սկզբնամասում գտնվող դեպի դաշտեր տանող հատված: Ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած զրույցի ընթացքում համագյուղացիները միմյանց չեն հասկացել և հասնելով հիշյալ վայր, վերջիններիս միջև  վիճաբանություն է ծագել, որի ժամանակ 25-ամյա երիտասարդն իր մոտ պահած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է համագյուղացուն՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև