«Իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել» – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել» – Պանորամա smh  «Իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել» – Պանորամա smh

«Արմեն Չարչյանի նկատմամբ հաշվի առնելով իր առողջական վիճակը, դաժան վերաբերմունք է ցուցաբերվում,  այստեղ չի կարող լինել երկու կարծիք»,-այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է  իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, նկատելով պետք է անհապաղ վերանայվի պրոֆեսորի խափանման միջոց կալանքը։

Նշենք, որ երեկ պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել  է։ Պրոֆեսորը սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում։

«Խախտումները վերաբերվում են Եվրոպական կոնվենցիայի բոլոր այն հոդվածներին, որտեղ խոսքը գնում է  այդ մարդու կյանքի, մարդու արդար դատավարության իրավունքի և այս երկու իրավունքներն էլ տվյալ դեպքում վտանգված են։ Այդ առումով հորդորում եմ մեր իրավապահ և դատական մարմիններին թողնել մի կողմ ամեն ինչ, որովհետև իշխանությունները անցողիկ են, և լինել հավատարիմ միջազգային իրավունքին  և ազգային օրենսդրությանը։ Չարժե ընկնել անցողիկ իրավիճակների հետևից»,- նշել է Ալավերդյանը։

Իրավապաշտպանի խոսքով, իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել և հատուկ են նախքան դատավճիռը անազատության մեջ պահելով պատժում․

«Արմեն Չարչյանը շատ հստակ դրսևորել է իր մոտեցումները այս իշխանությունների նկատմամբ՝ արտահայտելով բավական տարածված կարծիք, որ այս իշխանությունները  չեն կարողանում ապահովել պետական անվտանգությունը, և նաև պարոն Չարչյանը հայտնել է իր կարծիքը, թե ում է սատարում։ Արտահայտել կարծիքը և տարածել կարծիքը՝ այս երկուսը մարդու իրավունքների սուրբ արտահայտումն է։ Չարչյանը պատահական չի ընտրված, նա բավական հայտնի  գիտնական է, բժիշկ է, ղեկավար, հիմա այդպես ցույց են տալիս՝ նայեք հա՜, եթե մենք այդպես ենք վերաբերվում ոչ շարքային քաղաքացուն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանենք մենք մնացածի հետ։ Սա ավելի շատ զգուշացում է այլոց, որ ռիսկ չանեն արտահայտել իրենց կարծիքը, որը բացական է այս իշխանությունների վերաբերյալ։ Սա  մեթոդ է որը կիրառվում է ոչ առաջին անգամ։ Նույնը կարելի է ասել նաև Սյունիքի համայնքապետերի մասին»։

Ըստ Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի, իԻշխանությունները փորձում են լռեցնել ընդդիմադիր քաղաքական գործիչներին և առաջին հերթին պատգամավորներին: 

«Ընդ որում, յուրաքանչյուր պատգամավորի պարագայում ընտրվում է ուրույն մեթոդ, մի պարագայում դա պարզապես որոշ օրենքների, Սահմանադրության խախտումներով բանտարկումն է, ես խոսում եմ քաղաքապետերի մասին, իսկ պրոֆեսոր Չարչյանի պարագայում, դա ոչ միայն անօրինական կալանավորումն է, այլ նաև վտանգ կա կյանքի ու առողջության համար: Պարոն Չարչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և հետաքրքիր է, որ մարդը, ով իր կյանքի ընթացքում հարյուրավոր կյանքեր է փրկել, այս պահին ինքն է վտանգված իշխանությունների կամայականությունների արդյունքում»,- ասել է Հ. Մամիջանյանը:

Պատգամավորի կարծիքով՝ այն, ինչ իշխանությունների կողմից արվում է Արմեն Չարչյանի դեմ տոտալիտարիզմի դրսևորում է.

«Պետք է ասեմ, որ իրենք չարաչար սխալվում են, որովհետև ընդդիմադիրների շարքերում չկան այնպիսի մարդիկ, ովքեր վախենան ինչ-որ շինծու քրեական գործերից, ձերբակալություններից, կալանավորումներից: Իրենք այլ մեթոդ պետք է ընտրեն, որովհետև մենք նման բաներից չենք վախենում:

Ես կարծում եմ, որ իրենք ամեն ինչ անելու են մեզ լռեցնելու համար, բայց ես առնվազն «Պատիվ ունեմ» դաշինքի անունից, վստահ եմ նաև «Հայաստան» դաշինքի  տրամաբանությունն էլ է հուշում, որ մեզ նման ձևով լռեցնել չեն կարողանալու, ինչ ուզում է թող անեն»,- նշել է Հ. Մամիջանյանը:

NEWS.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասել է, որ եթե դատախազության համար գերակայող լիներ իրավունքը, հումանիստական վարքագիծը, որը գրված է օրենքով, ապա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցով անհապաղ դատական նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես կգար։ 

«Եվ այս պայմաններում դեռ չենք լսել Դատախազության կողմից որեւէ գործողության մասին, չենք լսել, օրինակ՝ անհապաղ դատական նիստ է հրավիրվում. սա լուրջ խնդիր է։ Այս ամենը քաղաքական վրեժխնդրություն է, սա զուտ խոշտանգում չէ, սա մարդու կյանքի իրավունքի ոտնահարում է։ Պետք է կալանքն անհապաղ վերացվի։ Դատախազներն այստեղ շահագրգռված չեն իրավունքով, արդարության սկզբունքով»,- նշել է պատգամավորը։

Վարդևանյանի խոսքով՝ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, ըստ նրա, այստեղ երկրորդ կարծիքի հնարավորությունը չկա.

«Կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտմամբ Վերաքննիչ քրեական դատարանի փաստացի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից։ Այն, որ պարոն Չարչյանն ուներ առողջական խնդիրներ, բոլորին էր հայտնի՝ թե իրավապահներին, թե դատախազին, թե դատարանին։ Չնայած պատգամավորի անձեռնմխելիությանը, դրսեւորած պատշաճ վարքագծին, առողջական խնդիրներին, կալանավորումն ընտրեցին որպես խափանման միջոց։ Փաստն այն է, որ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է»,- ասել է նա։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև