«Այս տարի մենք առաջին դասարանցիներ չունենք, բայց գեղեցիկ միջոցառում ենք արել». սեպտեմբերի 1-ը՝ սահմանամերձ Շիկահողում

Բաց մի թողեք
- Advertisement -

Կապան համայնքի՝ նոյեմբերի 9-ից սահմանամերձ դարձած Շիկահող գյուղի միջնակարգ դպրոցում Գիտելիքի և դպրության օրը դիմավորել են այնպես, ինչպես նախկինում՝ նույն ոգևորությամբ և լավ ուսումնական տարի ունենալու պատրաստակամությամբ: «Շիկահողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արևիկ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ դպրոցականների համար գեղեցիկ միջոցառում են կազմակերպել, նրանց ողջունելու են եկել նաև հայ զինվորականներ:

«Այս տարի մենք առաջին դասարանցիներ չունենք, բայց գեղեցիկ միջոցառում ենք արել». սեպտեմբերի 1-ը՝ սահմանամերձ Շիկահողում Shikahox 2  «Այս տարի մենք առաջին դասարանցիներ չունենք, բայց գեղեցիկ միջոցառում ենք արել». սեպտեմբերի 1-ը՝ սահմանամերձ Շիկահողում Shikahox 2

«Երկու դպրոցներ միասին՝ Շիկահող և Սրաշեն մեկ դպրոց է կոչվում, այս տարի որոշել ենք սեպտեմբերի 1-ը Սրաշենում անցկացնել, հավաքել ենք Շիկահողի երեխաներին, գնացել ենք Սրաշեն, այնտեղ գեղեցիկ միջոցառում ենք արել՝ երեխաների ողջույնի խոսքերով, մենք մարզպետի ուղերձը կարդացինք, մեր շնորհավորանքներն ասացինք, ծնողները շնորհավորեցին: Զինվորականներ ունեինք, քաղաքի բրիգադից էին եկել, իրենք էլ իրենց շնորհավորանքի խոսքն ասացին երեխաներին, մաղթեցին հաջողություններ այս նոր ուսումնական տարում»,- ասաց Հակոբյանը:

«Այս տարի մենք առաջին դասարանցիներ չունենք, բայց գեղեցիկ միջոցառում ենք արել». սեպտեմբերի 1-ը՝ սահմանամերձ Շիկահողում Shikahox 3  «Այս տարի մենք առաջին դասարանցիներ չունենք, բայց գեղեցիկ միջոցառում ենք արել». սեպտեմբերի 1-ը՝ սահմանամերձ Շիկահողում Shikahox 3 «Այս տարի մենք առաջին դասարանցիներ չունենք, բայց գեղեցիկ միջոցառում ենք արել». սեպտեմբերի 1-ը՝ սահմանամերձ Շիկահողում Shikahox 4  «Այս տարի մենք առաջին դասարանցիներ չունենք, բայց գեղեցիկ միջոցառում ենք արել». սեպտեմբերի 1-ը՝ սահմանամերձ Շիկահողում Shikahox 4 «Այս տարի մենք առաջին դասարանցիներ չունենք, բայց գեղեցիկ միջոցառում ենք արել». սեպտեմբերի 1-ը՝ սահմանամերձ Շիկահողում Shikahox 1  «Այս տարի մենք առաջին դասարանցիներ չունենք, բայց գեղեցիկ միջոցառում ենք արել». սեպտեմբերի 1-ը՝ սահմանամերձ Շիկահողում Shikahox 1

Շիկահողի միջնակարգ դպրոցի տնօրենը նաև փոխանցեց, որ աշակերտների թիվն այս տարի նվազել է, սակայն դա առնչություն չունի գյուղի սահմանամերձ դառնալու հետ:

«Այս տարի մենք առաջին դասարանցիներ չունենք: Երեխաների քանակը դպրոցում պակասում է, ուղղակի երեխաներն ավարտել են, բնական է, եթե առաջին դասարանցի չի գալիս, պակասում են: Գյուղը լքելու խնդիրներ չկան, նման բան չկա, որ թողնեն գնան, առայժմ նման բաներ չենք տեսնում»:

Ուսուցիչները ևս նույն ոգևորությամբ գործի են անցել: Տնօրենը կատակում է՝ նույնիսկ «ժամերի կռիվ են անում»:

«Շատ լավ են տրամադրված, ոգևորված եկել են, ուսումնական տարին գեղեցիկ դիմավորել են, ինչպես ամեն տարի: Չի զգացվում, որ մենք գտնվում ենք ծանր գոտում: Ես՝ որպես ղեկավար, այդ տարբերությունը չեմ զգում, որ այստեղ ինչ-որ բաներ են կատարվել, մարդիկ նույն ձևով աշխատանքի են եկել, ոգևորված աշխատում ենք, չգիտենք՝ վաղը մեզ սպասվելիքն ինչ կլինի»,- ասաց «Շիկահողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև