Բաքվի ընդդիմադիր ԶԼՄ-ները հայտնել են Ադրբեջանից թուրքական զորքերի դուրսբերման մասին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Բաքվի ընդդիմադիր ԶԼՄ-ները հայտնել են Ադրբեջանից թուրքական զորքերի դուրսբերման մասին – Պանորամա untitled 20  Բաքվի ընդդիմադիր ԶԼՄ-ները հայտնել են Ադրբեջանից թուրքական զորքերի դուրսբերման մասին – Պանորամա untitled 20

Բաքվի ընդդիմադիր ԶԼՄ-ները հայտնում են այդ երկրից 600 թուրք զինվորնրեի դուրսբերման և Եթովպիա, որտեղ քաղաքացիական պատերազմ է, տեղափոխելու մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։

«Վերջին ամիսներին թուրքական զորքերը դուրս բերելու համար Ադրբեջանի  կառավարության վրա Ռուսաստանի գործադրած ճնշումն ավելացել է, և այդ պատճառով Իլհամ Ալիևը կոչ է արել  թուրքական զորքերը դուրս բերել այդ երկրից», – ասել է ադրբեջանցի փորձագետ Արեֆ Յունեսը։

Նա հավելել է, որ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հաղորդել թուրքական զորքերի դուրսբերման մասին և լռել են, սակայն այդ մասին հայտնել են թուրքական և հայկական լրատվամիջոցները:

Փորձագետը նշել է. «Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը սկսվել է 2014 թվականին՝ Իլհամ Ալիևի հրամանով: Թուրք զինվորներին ոչ պաշտոնական բազա է հատկացվել Հաջ Զեյնոլաբեդին Աբեդին Թագիև քաղաքում:  Միաժամանակ թուրքական ավիաբազային շնորհվել է դիվանագիտական ​​անձեռնմխելիություն: Այսինքն՝ առանց թուրքերի թույլտվության, Ադրբեջանի  քաղաքացիներից և կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներից ոչ մեկը չի կարող մուտք գործել ռազմակայան»:

Նրա խոսքերով, Իլհամ Ալիևն ու Էրդողանը շատ են խոսել երկու երկրների հարաբերությունների և միասնության մասին, սակայն Ռուսաստանը միջամտեց և իր ազդեցությունն ունեցավ:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև