Արցախցի 6000 աշակերտի կրթական իրավունք մնում է խախտված․ Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 102 դպրոց

Բաց մի թողեք
- Advertisement -

Այսօր Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ-ի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը շնորհավորական ուղերձներ են հղում ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում խոստանում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում պատրաստվում են կառուցել կամ նորոգել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց, հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներ։ Բայց ոչ մի խոսք, թե 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում և ինչ-որ առումով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության պատճառով Արցախի Հանրապետության քանի վերանորոգված և վերանորոգման սպասող դպրոց և մանկապարտեզ անցավ Ադրբեջանի վերահսկողությանը, որոնց շենքերը թշնամին վերածում է զորամասերի:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը 168.am-ին հայտնեց, որ ներկա պահին օկուպացված կամ բռնազավթված է 108 դպրոց, ինչի պատճառով 6000 աշակերտ հարազատ դպրոցում չի դիմավորել նոր ուսումնական տարին, 1617 ուսուցիչ առանց աշխատանքի է մնացել:

Արցախցի 6000 աշակերտի կրթական իրավունք մնում է խախտված․ Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 102 դպրոց Lusine Xaraxanyan  Արցախցի 6000 աշակերտի կրթական իրավունք մնում է խախտված․ Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 102 դպրոց Lusine Xaraxanyan

«Բռնազավթված դպրոցներում մնացել է 618.000 կտոր գիրք, 11 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա և ահռելի հսկայական ենթակառուցվածքներ: Բռնազավթվել է նաև 17 մանկապարտեզ: Եվ մինչև հիմա, ըստ էության, խախտված է մնում 6000 աշակերտի կրթական իրավունքը»,- նշեց նախարարը:

Արցախցի 6000 աշակերտի կրթական իրավունք մնում է խախտված․ Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 102 դպրոց Arcax dproc 2  Արցախցի 6000 աշակերտի կրթական իրավունք մնում է խախտված․ Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 102 դպրոց Arcax dproc 2

168.am-ի տեղեկություններով, միայն Քաշաթաղի շրջանից Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 52 դպրոց և 5 մանկապարտեզ:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև