Նոր թատերաշրջանում Ստանիսլավսկու անվան թատրոնը չի անտեսի նաև փոքրիկներին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Նոր թատերաշրջանում Ստանիսլավսկու անվան թատրոնը չի անտեսի նաև փոքրիկներին – Պանորամա untitled 2  Նոր թատերաշրջանում Ստանիսլավսկու անվան թատրոնը չի անտեսի նաև փոքրիկներին – Պանորամա untitled 2

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա սեպտեմբերի 4-ին Ժ․Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։  Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։

Թատրոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Է․ Հովանեցի «Գարդենիա», Դ․ Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։», Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազար», Ռ․ Բայերի «Խառը զգացմունքներ», Ալ․ Պուշկինի «Օնեգին», Վ․ Հունանյանցի «Իմ անունը Կոմիտաս է», Գ․ Դորիի «Փղերի երկար ուղին», Դ.Ֆոյի «Ազատ զույգը» և այլ սիրված ներկայացումներ։ 

Հոկտեմբերին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում՝ ըստ ճապոնացի ժամանակակից դրամատուրգ Կոկի Միտանիի՝ «Ծիծաղի ակադեմիան» (բեմադրիչ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյան)։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյանն ու Մանվել Խաչատրյանը։ Նկարչական ձևավորումը՝ Ալլա Նիկոլաևայի (Մոսկվա)։

Այս թատերաշրջան նախապատվությունը կտրվի ռուս դասականներին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պլաններում են «Բալենու այգին»(ըստ Ա. Չեխովի պիեսի) և «Բալզամինովի ամուսնությունը» (ըստ Ա․ Օստրովսկու պիեսի)։Բեմադրական աշխատանքները ավարտին կմոտենան 2022թ.-ին։

Չեն անտեսվի նաև փոքրիկները։ Մանկական խաղացանկում ևս համալրումներ են սպասվում։ Փոքրիկների դատին կհանձնվի 2 ներկայացում, որից մեկը «Մաուգլի» հեքիաթն է  (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան)։

Հոկտեմբերի առաջին կեսերին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում հյուրախաղերով հանդես կգան Վոլգոգրադի երիտասարդական և Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան թատրոնները։

Նոյեմբերին կկայանա երեկո՝ նվիրված ՀՀ ժող․ արտիստ, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին։Այս տարի Ա․ Գրիգորյանը կդառնար 85 տարեկան։
Նոր թատերաշրջանում ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցիԲրեստի (Բելառուս)՝ «Բելայա Վեժա»XXV, Սառանսկի՝ «Соотечественники» XV ռուսական դրամատիկական թատրոնների,  «Թատերական Լոռի» 29-րդ, Սանկտ Պետերբուրգի՝  «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգայինփառատոների։ Բանակցություններ են տարվում նաև այլ միջազգային փառատոների հետ։

 

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև