ՄԱԿ-ը նշել է, որ աշխարհի բնակիչների կեսից ավելին սոցիալական պաշտպանության հասանելիություն չունեն – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

ՄԱԿ-ը նշել է, որ աշխարհի բնակիչների կեսից ավելին սոցիալական պաշտպանության հասանելիություն չունեն – Պանորամա untitled 56  ՄԱԿ-ը նշել է, որ աշխարհի բնակիչների կեսից ավելին սոցիալական պաշտպանության հասանելիություն չունեն – Պանորամա untitled 56

Աշխարհի բնակչության կեսից ավելին՝ 4,1 միլիարդ մարդ, չունեն սոցիալական պաշտպանության որևէ ձև: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել են արևմտյան լրատվամիջոցները` վկայակոչելով ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցը:

2020-ին մարդկանց միայն 46.9%-ն է կարողացել օգտվել առողջապահության ոլորտի աջակցության առնվազն մեկ միջոցառումից և եկամուտ ստանալ ծերության, գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, մայրության, բազմազավաության, հիմնական կերակրողի կորստի դեպքում:

Միևնույն ժամանակ, խնդրի սրությունն ավելի ցայտուն է դարձել COVID-19 համաճարակի ֆոնին:

«COVID-19 ճգնաժամի ընթացքում առանց սոցիալական պաշտպանության զանգվածային և արագ ընդլայնման, դրա ազդեցությունը, անկասկած, շատ ավելի վատ կլինի, քան իրականում կա»,-ասել է ԱՄԿ ղեկավար Գայ Ռայդերը:

Նա նշել է, որ համաճարակը «ռենտգենյան ճառագայթ է գլոբալ համայնքի համար»՝ որն ընդգծել է ամբողջ աշխարհում սոցիալական աջակցության միջոցառումների վիճակի և հասանելիության հսկայական բացերը: Ռայդերը հավելել է, որ ներկա պահին այս ոլորտում երկրները գտնվում են խաչմերուկում, և այժմ անհրաժեշտ է ստեղծել սոցիալական պաշտպանության նոր սերնդի համակարգեր:

Ըստ ԱՄԿ զեկույցի՝ սոցիալական պաշտպանության տեսակներից առնվազն մեկի մասով ամենամեծ ծածկույթը դիտվում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում`բնակչության 84% -ը, որին հաջորդում է Հյուսիսային և Հարավային Ամերիկան` 64,3% -ը: Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խոսքը գնում է բնակչության 44%-ի մասին է, արաբական երկրներում՝ 40%-ի, իսկ Աֆրիկայում՝ 17,4%-ի մասին:

Ըստ զեկույցի, բարեկեցիկ երկրներն այդ նպատակների վրա ծախսում են ՀՆԱ -ի միջինը 16,4%-ը, ցածր եկամուտներ ունեցող երկրները`1,1% -ը: Այնուամենայնիվ, համաճարակաբանական ճգնաժամի պայմաններում, տնտեսապես տուժած շատ երկրներում առողջապահությանը և եկամուտներին աջակցության արժեքները կտրուկ աճել են:

ԱՄԿ-ն նշել է, որ բարձր և միջին եկամուտ ունեցող երկրներում սոցիալական պաշտպանության գոնե մեկ տեսակ երաշխավորելու համար տարեկան պետք է ակնկալել 750,8 մլրդ դոլարի ծախսեր`ՀՆԱ-ի 3,1% -ը: Ցածր եկամուտ ունեցող երկրներում այդ կարիքների համար անհրաժեշտ կլինի ծախսել 77,9 միլիարդ դոլար` նրանց ՀՆԱ -ի 15,9% -ին համարժեք:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև