Սա մեկ օրվա աշխատանք չէ. Լավրովը՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Սա մեկ օրվա աշխատանք չէ. Լավրովը՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ – Պանորամա f612f9cdc70f1c 612f9cdc70f5c  Սա մեկ օրվա աշխատանք չէ. Լավրովը՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ – Պանորամա f612f9cdc70f1c 612f9cdc70f5c

«Հայաստանը մեր դաշնակիցն է: Երեկ մեզ մոտ էր արտաքին գործերի նոր նախարարը և մենք լավ բանակցություններ անցկացրեցինք: Երկկողմ  առումով մենք ունենք շատ հարուստ օրակարգ. Փոխադարձ այցեր, խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական համագործակցության զարգացում: Այս ամենն ընթանում է շատ ինտենսիվ և վստահ», – այս մասին այսօր ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (МГИМО) ելույթի ժամանակ:

Լավրովը միաժամանակ նշել է Մոսկվայի վճռական դերն անցած տարվա նոյեմբերին հրադադարի հաստատման գործում:

Լավրովի խոսքերով, կան պայմանագրեր, որոնք ստորագրվել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից.  նոյեմբերի 9-ին՝ այս տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման, հունվարի 11-ին՝ համագործակցության զարգացման վերաբերյալ։

«Այս համաձայնագրերը կոնկրետացնում են առաջնորդների առաջարկները՝ բոլոր տրանսպորտային հաղորդակցություններն ու տնտեսական կապերն ապաշրջափակելու վերաբերյալ: Այս աշխատանքը մեկ օրվա չէ, այն շարունակվում է, դրանով անձամբ զբաղվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, մեր զինվորականները, որոնք կազմում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը: Տեղում ամեն օր նրանք գործում են լարվածությունը նվազեցնելու և վստահություն ստեղծելու համար: Դե, և այլ ձևերով: Սահմանապահները օգնում են մեր հայ դաշնակիցներին լուծել խնդիրները ադրբեջանցի հարևանների հետ», – ասել է Լավրովը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև