Բրիտանացի գիտնականները որոշել են SARS-CoV-2 մուտացիայի հաճախականությունը – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Բրիտանացի գիտնականները որոշել են SARS-CoV-2 մուտացիայի հաճախականությունը – Պանորամա sars  Բրիտանացի գիտնականները որոշել են SARS-CoV-2 մուտացիայի հաճախականությունը – Պանորամա sars

Մեծ Բրիտանիայի Բեթ (Bath) և Էդինբուրգի համալսարանների գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2 վիրուսը, որը առաջացնում է COVID-19, մուտացիայի է ենթարկվում շաբաթական գրեթե մեկ անգամ: Այս մասին ասվում է Բեթ համալսարանի հայտարարության մեջ։

Նախկինում ենթադրվում էր, որ SARS-CoV-2- ը մուտացիայի է ենթարկվում մոտ երկու շաբաթը մեկ անգամ: Համաձայն Բեթի համալսարանի Միլների էվոլյուցիայի կենտրոնի և Էդինբուրգի համալսարանի Բժշկական հետազոտությունների խորհրդի Մարդու գենետիկայի բաժնի նոր ուսումնասիրության, նախորդ գնահատումը հաշվի չի առել այդ ժամանակից ի վեր տեղի ունեցած բազմաթիվ մուտացիաները։

«Հաշվի առնելով այս բաց թողնված մուտացիաները՝ թիմը գնահատում է, որ վիրուսի իրական մուտացիայի մակարդակը առնվազն 50% -ով ավելի բարձր է, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է հաղորդագրության մեջ:

Փորձագետների կարծիքով, եթե հիվանդը մի քանի շաբաթից ավելի հիվանդ է կորոնավիրուսային վարակով, ապա վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել, ինչը տեսականորեն կարող է հանգեցնել նոր շտամների առաջացման, ինչպես եղավ «ալֆա» տարբերակի դեպքում: Ենթադրվում է, որ այս շտամը առաջացել է վիրուսի էվոլյուցիայի արդյունքում այն անձի ներսում, ով չի կարողացել ազատվել վարակից:

Գիտնականները նախկինում պարզել էին, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը կրկնապատկում է հոսպիտալացման վտանգը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև