Լրացավ Արցախի անկախության հռչակման 30 տարին

Բաց մի թողեք
- Advertisement -

Լրացավ Արցախի անկախության հռչակման 30 տարին 32766EAC C1E4 4554 9A6D 8DB43AAFD43A w800 h450  Լրացավ Արցախի անկախության հռչակման 30 տարին 32766EAC C1E4 4554 9A6D 8DB43AAFD43A w800 h450

Սեպտեմբերի 2-ին Արցախը տոնում է Հանրապետության օրը:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանը, Արայիկ Հարությունյանը։

1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը, նշել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով՝ «այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում»:

Ցավակցելով պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին` նախագահը շեշտել է՝ համահայկական փորձության առջև ենք, հաղթահարելու համար համազգային միասնություն ու համախմբում է անհրաժեշտ: «Այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք», – եզրափակել է նախագահը:

«Պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել սեփական հայրենիքում»

«Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում, կերտել Արցախի Հանրապետությունը՝ առաջնորդվելով մեր ազգային արժեքներով և միջազգայնորեն ամրագրված իրավունքներով», – իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Կարևորագույն օր համարելով սեպտեմբերի 2-ը, Արցախի նախագահը նշել է՝ «30 տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

«Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել: Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած նահատակների հիշատակի առջև: Անդառնալի են մարդկային կորուստները, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող», – ասել է Արցախի նախագահը։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև