Սուրեն Պապիկյանի համար սեպտեմբերի 2-ը նշանավոր էր Արցախի օրով և Արայիկ Հարությունյանի ծննդյան տարեդարձով – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Սուրեն Պապիկյանի համար սեպտեմբերի 2-ը նշանավոր էր Արցախի օրով և Արայիկ Հարությունյանի ծննդյան տարեդարձով – Պանորամա pa  Սուրեն Պապիկյանի համար սեպտեմբերի 2-ը նշանավոր էր Արցախի օրով և Արայիկ Հարությունյանի ծննդյան տարեդարձով – Պանորամա pa

Փաշինյանի փոխարեն սկսելով կառավարության այսօրվա նիստը՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորեց Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ, Արցախի ժողովրդին մաղթելով տոկոնություն և կամք՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու համար:

Այնուհետև Պապիկյանը շնորհավորեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ծննդյան օրվա կապակցությամբ և քաջառողջություն մաղթեց:

Կառավարության նսիտը վարողը շտապեց տեղեկացնել, որ օգոստոսի 31-ին «Մուդիս» միջացգային վարկանիշային կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված նախկին վարկանիշը թողել է նույնը՝ ընթացիկ վարկանիշը սահմանելով BA-3, իսկ հեռանկարը՝ կայուն:

Փոխվարչապետը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց ավելի մանրամասը ներկայացնել  «Մուդիս»-ի զեկույցը: Վերջինս հայտնեց, որ վարկանիշային կազմակերպության նախորդ գնահատումը կատարվել էր 2019 թվականին և պնդեց, որ նոր գնահատմամբ արձանագրվում է համաճարակի ռիսկերի նկատմամբ ՀՀ դիմակայունության բարձրացումը և կառավարության քաղաքականության արդյունավետությունը, ինչը դրական կազդի ներդրումների վրա:

Նկատելով, որ հրապարակման մեջ կարևոր տեղ է զբաղեցնում պետական պարտքի կառավարման հարցերը՝ Տիգրան խաչատրյանը նշեց. «Չնայած 2020 թվականի արդյունքներով Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունների արդյունքում պարտքի ցուցանիշն աճել է՝ կազմելով 63.5% , «Մուդիս»-ը այս զկույցով ընդգծում և կարևորում է առաջիկա 5 տարիների ընթացքում այն 60% -ից ցած իջեցնեու կառավարության պատրաստակամությունը»:

Ըստ նախարարի՝ կազմակերպությունը շեշտել է, որ դրական արդյունքների հասնելու համար պետք է Հայաստանը բարձրացնի տնտեսության մրցունակությունը և կառավարության ինստիտուտների արդյունավետությանն ուղղված բարեփոխումներն արագացվեն, ընթացիկ հաշվի պակասուրդը բարելավվի՝ օտաերկրյա ուղղակի ներդրումների միջոցով և հարևան երկրների հետ լարվածությունը թուլացվի:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև