Կառավարությունը լրացուցիչ 50 տոննա սիգի որսի չափաքանակ սահմանեց – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Կառավարությունը լրացուցիչ 50 տոննա սիգի որսի չափաքանակ սահմանեց – Պանորամա kdfj  Կառավարությունը լրացուցիչ 50 տոննա սիգի որսի չափաքանակ սահմանեց – Պանորամա kdfj

Զեկուցելով «ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 1603-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ամբողջությամբ ընթերցեց փաստաթղթին կից ներկայացված հիմնավորումը:

Նա հայտնեց, որ  2021 թվականին Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2021 թվականի մայիսի 14-ից, կնքվել է 303 պայմանագիր 221164 կգ  սիգի արդյունագործական որս իրականացնելու համար, որսն իրականացնելու համար սահմանվել և կահավորվել են 25 կետեր,  փաստացի որսն իրականացվել է 19 կետերից, իսկ որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի սեպտեմբերի 1-ը:

Ըստ Պետրոսյանի պնդման՝ սահմանված չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել, իսկ ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թվականի օգոստոսսի 31-ի դրությամբ ևս առկա է որոշ չափաքանակ (շուրջ 20 տոննա), ինչը պայմանագիր կնքած ձկնորսները եղանակային պայմաններով պայմանավորված չեն հասցրել որսալ մինչև սեպտեմբերի 1-ը:

Նախարարի խոսքով՝ արդյունագործական որսի կազմակերպման և իրականացման ընթացքում աշխատանքային կարգով շարունակական քննարկումներ են կայացել շրջակա միջավայրի նախարարի,  Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, Գիտությունների ազգային ակադեմիայի, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների, ձկնորսների և այլ շահագրգիռ անձանց հետ ընթացքում ծագած խնդիրները հասկանալու և դրանց լուծման համար անհրաժեշտ փոխհամաձայնեցված տարբերակի որոշման ուղղությամբ։

«Քննարկումների արդյունքում առաջարկվել է որսի ժամկետները սեպտեմբերի 1-ը սահմանելու վերաբերյալ ձկնորսների կողմից հնչեցված դժգոհությունների, ինչպես նաև առկա սոցիալական խնդրի կարգավորման նպատակով վերանայել օգտագործման համար սահմանված չափաքանակը և պայմանագրերի գործունեության ժամկետները։ Առաջարկը առանձին քննարկվել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականների հետ և ձեռք է բերվել համաձայնություն 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացնել ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս»,-հայտնեց ՇՄ նախարարը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև