Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար

Բաց մի թողեք
- Advertisement -

Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար 4D14B46D E6D1 40DB A2F6 DB96A71E965A w800 h450  Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար 4D14B46D E6D1 40DB A2F6 DB96A71E965A w800 h450

Վրաստանի նախկին վարչապետ, այս տարվա փետրվարին կուսակիցների հետ հակասությունների պատճառով երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերն ու կառավարության ղեկավարի պաշտոնը լքած Գեորգի Գախարիան կմասնակցի հոկտեմբերի սկզբին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ պայքարելով Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար։ Այս մասին Գախարիան հայտարարել է չորեքշաբթի երեկոյան՝ իր կողմնակիցներին միավորող «Հանուն Վրաստանի» շարժման նախընտրական հավաքի ժամանակ։

«Ցանկանում եմ դիմել իմ նախկին թիմակիցներին։ Այսօրվանից դուք գործ ունեք ինձ հետ։ Համերաշխություն հայտնելով մեր կողմից առաջադրված բոլոր թեկնածուների հետ, որոնք բավական դժվարին պայմաններում պայքարում են հանուն Վրաստանի քաղաքացիների շահերի՝ ես առանց քաղաքական սեթևեթանքի հայտարարում եմ, որ ներգրավվելու եմ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարին», – հայտարարում էր Գախարիան։

Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են նաև գործող քաղաքապետ, «Վրացական երազանքի» անդամ Կախա Կալաձեն, Միխայիլ Սաակաշվիլիի աջակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան ինչպես նաև գործարար Մամուկա Խազարաձեի «Լելո» կուսակցության կողմից առաջադրված Աննա Բիբիլաշվիլին։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև