Դելե Օլոջեդեն միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Դելե Օլոջեդեն միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին – Պանորամա https d1e00ek4ebabms cloudfront net production cb53d5f5 d0c4 447e b904 b6309e7107bb  Դելե Օլոջեդեն միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին – Պանորամա https d1e00ek4ebabms cloudfront net production cb53d5f5 d0c4 447e b904 b6309e7107bb

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել նիգերիացի ականավոր լրագրող Դելե Օլոջեդեն՝ Աֆիկայում ծնված առաջին լրագրողը, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի Հանրային կապերի բաժնից:

Նա իր փորձառությամբ կօժանդակի Նոբելյան դափնեկիրներին, նախկին նախագահներին, հանրահայտ քաղաքական գործիչներին, մեծ հեղինակություն վայելող եւ ճանաչված իրավապաշտպաններին՝ ճանաչման արժանացնելու մերօրյա հերոսներին ու նրանց ունեցած բացառիկ ազդեցությունը: Ամեն տարի Ընտրող հանձնաժողովն ուսումնասիրում է թեկնածուների վերջնացուցակն ու ընտրում «Ավրորայի» հերոսներին՝ ավելի ուշ նրանցից մեկին ընտրելով «Ավրորա» մրցանակի դափնեկիր:

60-ամյա Դելե Օլոջեդեն գրող է, խմբագիր և հրատարակիչ, ավելի քան չորս տասնամյակ աշխատում է լրագրության ոլորտում եւ գործի բերումով եղել է 100-ից ավելի երկրում: Նա NEXT հետաքննական պարբերականի հիմնադիրն է, որը Լագոսում (Նիգերիա) շրջանառվում էր 2000-ականներին:

2005 թ. Դելեն դարձել է Աֆրիկայում ծնված առաջին լրագրողը, որին շնորհվել է Պուլիցերյան մրցանակ Ռուանդայի ցեղասպանության հետեւանքները լուսաբանելու համար: Նա նաև հանրային բանախոս է. մասնավորապես անդրադառնում է այն հարցերին, թե որն է լավ հասարակությունը եւ ինչպես կարող ենք ձգտել եւ հասնել դրան մեր կյանքի ընթացքում:

«Մենք ուրախ ենք, որ Դելե Օլոջեդեն որոշում կայացրեց միանալու մեր հանձնաժողովին: Տասնամյակներ շարունակ նա եղել է թշվառության մեջ գտնվող եւ անտեսված համայնքների ձայնը: Մենք երախտապարտ ենք, որ նա մեզ հետ է, եւ գնահատում ենք նրա ավանդն ու փորձը: Ես վստահ եմ, որ նրա ներդրումը «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի աշխատանքին մեծապես կնպաստի մարդասիրական գործին, ինչին մենք բոլորս ծառայում ենք»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին:

Դելե Օլոջեդեն նշել է, որ իր համար մեծ պատիվ է և հուզիչ ընդունել իմ կարիերայի այս նոր մարտահրավերը: «Ես կարծում եմ՝ «Ավրորա» մրցանակը չափազանց կարեւոր է, քանզի այն միաժամանակ բարձրացնում է իրազեկությունն այն մարդկանց մասին, որոնք մեր անհապաղ օգնության կարիքն ունեն, եւ այն հերոսների մասին, որոնք վտանգում են իրենց կյանքն ուրիշներին օգնելու համար: Որպես լրագրող՝ ես հավատում եմ, որ տեսանելի եւ ներկայացված լինելը կարեւոր է։ Այդ պատճառով ինձ համար պատիվ է ունենալ այս  հնարավորությունը՝ ճանաչման արժանացնելու այն մարդկանց, որոնք հերոսական քայլերի են գնում պահպանելու եւ բարելավելու կյանքն ամբողջ աշխարհում»: 

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումները շարունակվում են:
Մինչև 2021 թ. հոկտեմբերի 31-ը ցանկացած ոք կարող է առաջադրել թեկնածուների, որոնք ուրիշներին օգնելու համար հաղթահարել են անձնական մեծագույն մարտահրավերներ:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև