«Խփեք դրան, խփեք…». Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Խփեք դրան, խփեք…». 44-օրյա պատերազմի ժամանակ տեսանյութ տարածվեց ռազմի դաշտից ու շատերի ուշադրությունը գրավեց տեսանյութում լսվող «Խփեք դրան, խփեք…» բղավող զինվորականը:

Հետո արդեն պարզվեց՝ բղավողը Արցախի Հանրապետության Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Հակոբյանն է:

Պատերազմի ձայնը…

Արթուրը Գառնի համայնքից էր՝ Գառնիի թիվ 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ: Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը:

«Արթուրը մեր դպրոցի շրջանավարտն է եղել: Համայնքի ավագանու որոշմամբ մեզ ներկայացվել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ մարզպետարան դիմելու և դպրոցը Արթուր Հակոբյանի անունով կոչելու համար:

Դպրոցի ծնողական, մանկավարժական խորհուրդները, դպրոցի կառավարման խորհուրդը քննարկել են հարցը, համաձայնություն են տվել ու դիմել ենք մարզպետարան»,- Panorama.am-ին ասաց դպրոցի տնօրեն Աննա Մարգարյանը:

Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել  դպրոցի անվանակոչության արարողությունը:

Արթուր Հակոբյանը դպրոցն ավարտել է 2000 թվականին:

«Արթուրին ուսուցիչները հիշում են՝ լուրջ, դաստիարակված, հավասարակշռված, ընկերասեր, լավ սովորող, շնորհքով, հարգալից, լավ ընտանիքի երեխա: Իր ընկերներից մեկը մոտեցել է ինձ ու ասում է՝ կլինի մեր դասարանը, որտեղ սովորել էինք Արթուրի հետ, կոսմետիկ նորոգում անենք: Դասավանդող ուսուցիչները կսկիծով են հիշում Արթուրին, շատ են ափսոսում:

Հիմա տղան մեզ մոտ է սովորում, 2-րդ դասարան է»,- պատմեց տիկին Մարգարյանը:

Արթուրը 2006 թվականին ավարտել է ՌԴ Ռյազանի օդադեսանտային ռազմական ինստիտուտը և վերադառնալով հայրենիք՝ նշանակվել Արցախի ՊԲ հակահետախուզական ջոկատի, ապա վաշտի հրամանատար:

2013 թվականին ստացել է մայորի, իսկ 2016 թվականին՝ փոխգնդապետի կոչում:

Փոխգնդապետ Արթուր Հակոբյանը 2020թ. հոկտեմբերի 5-ից անհայտ կորած էր համարվում: Նրա մարմինը հողին է հանձնվել զոհվելուց մոտ 7 ամիս հետո։

Արթուր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

«Խփեք դրան, խփեք…». Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը – Պանորամա 103396  «Խփեք դրան, խփեք…». Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը – Պանորամա 103396

«Խփեք դրան, խփեք…». Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը – Պանորամա 103394  «Խփեք դրան, խփեք…». Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը – Պանորամա 103394

«Խփեք դրան, խփեք…». Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը – Պանորամա 103403  «Խփեք դրան, խփեք…». Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը – Պանորամա 103403

«Խփեք դրան, խփեք…». Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը – Պանորամա 103404  «Խփեք դրան, խփեք…». Գառնիի N 1 հիմնական դպրոցն այսուհետ կրում է փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունը – Պանորամա 103404

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև