68 հազար դրամ աջակցության գումար այլևս չենք ստանում․ Քաշաթաղցի – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

68 հազար դրամ աջակցության գումար այլևս չենք ստանում․ Քաշաթաղցի – Պանորամա untitled 7  68 հազար դրամ աջակցության գումար այլևս չենք ստանում․ Քաշաթաղցի – Պանորամա untitled 7

Կառավարության դիմաց այսօր հավաքվել են Քաշաթաղի շրջանից տեղահանված բնակիչները: Նրանց հիմնական պահանջն է՝ բնակարանների փոխհատուցում:

Քաշաթաղի շրջանային թերթի խմբագիր Զոհրապ Ըռխոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շրջանն ունցել է 10 հազար բնակիչ, պատերազմի ընթացքում ունեցել է 70 զոհ, 80 հոգի վիրավորվել է, բնակիչներից շատերն էլ հիմա տուն չունեն բնակվելու համար:

«Այսօր Աբովյան քաղաքում  մոտ 20 տեղահանված ընտանիք կա, այնպիսի պայմաններում են ապրում, որ հնարավոր չէ: Այդ մարդկանց ժամանակ են տվել, որ դուրս գան:

Փոխհատուցում լինի, այդ մարդիկ մարզերում, գյուղերում բնակարան գնեն ու ապրեն»,-ասաց նա:

Զոհրապ Ըռխոյանը հայտնեց նաև, որ 10 հազարից մոտ 40 ընտանիք տեղափոխվել է Արցախի տարբեր գյուղեր ու հիմա այնտեղ են բնակվում:

Քաշաթաղի շրջանի Միջնավան բնակավայրից տեղահանված բնակչուհին ասաց, որ 68 հազար դրամ աջակցության գումար այլևս չեն ստանում, պետության կողմից նախատեսված աջակցության ծրագիրը դադարեցրել են, 30 հազար դրամ տրվող  հյուրընկալության գումարը նույնպես վերացվել է:

«Իմ թոռները երեկ դպրոց չեն հաճախել, քանի որ չունեն հագուստ, իսկ ղեկավարությունը չի մտածում մեր, մեր երեխաների մասին: Վարձով ենք ապրում: Չգիտենք՝ ինչպես ապրենք: Մեր ղեկավարությունն ի՞նչ է մտածում, մարդն ի՞նչ անի, որ իր երեխան ուսում ստանա, հաց ուտի, շոր հագնի: Չգիտենք՝ ում դիմենք:

Մենք մի կերպ փախեփախ եկել ենք,  համայնքի ղեկավարն է մեքենա տրամադրել ասել, երեխաների հավաքի, շուտ գնացեք,  թուրքը եկել հասել է պարսիկի մոստը, որ մենք չշարժվեինք, երևի մենք էլ արդեն գոյություն չէինք ունենա…․Մի կերպ փախել ենք, եկել ենք Հայաստան:

Ապրելու ոչ մի հնարավորություն չունենք, իսկ ղեկավարությունն ապրում է աղայավարի: Արցախցիներն ինչո՞վ էին մեղավոր, որ տուն-տեղը թողեցին թուրքերին, թուրքերին դարձրեցին կուլակներ, միլիոնատերեր, մենք դարձանք ողորմելիներ, ինչո?ւ համար:  30 տարի այնտեղ  քրիտինք ենք թափել, ապրել ենք:

Ով է մտածում այդ մասին: Թող մտածեն, մինչև մեր հարցերին լուծում չտան, մենք այստեղից չենք գնա»,-նշեց քաշաթաղցին։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև