Աում են «անբարոյականի զավակ», ինքը հավեսով նստած շարունակում է նիստը, ասում են՝ Նիկոլ, հոգեխանգարմունքի մեջ է ընկնում. Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Աում են «անբարոյականի զավակ», ինքը հավեսով նստած շարունակում է նիստը, ասում են՝ Նիկոլ, հոգեխանգարմունքի մեջ է ընկնում. Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին – Պանորամա untitled 19  Աում են «անբարոյականի զավակ», ինքը հավեսով նստած շարունակում է նիստը, ասում են՝ Նիկոլ, հոգեխանգարմունքի մեջ է ընկնում. Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին – Պանորամա untitled 19

«Հազար հատ վիժվածք էլ լինի, չի կարող կործանել Հայաստանը, բայց անդունդը խորանում է»,-ասուլիսում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը  և հայտարարեց, որ օր առաջ պետք է կասեցվի այդ գահավիժումը:

Նա հայտնեց, որ այսօրվա քաղաքական վերլուծական դաշտը չի տալիս պատասխանը, թե ով է ծնել ներկայիս հրեշին և տեղեկացրեց, որ նախատեսում է առաջիկայում հաղորդաշար բացել, որի ընթացքում կվերլուծի 30 տարվա ընթացքը:

Հակոբյանը նկատեց, որ Գերագույն խորհրդի պատգամավորները իրենց ոլորտներում կայացած մարդիկ էին և այնտեղ ներկայացված 4-5 կուսակցություններ Արցախի հարցում միշտ միակարծիք էին, իսկ այսօր անհասկանալի է, թե ովքե՞ր են խորհրդարնում:

«Ես ուզում եմ դիմել Գերագույն խորհրդի պատգամավորներին՝ դուք երբևե կպատկերացնեի՞ք, որ ինչ-որ մի քաղաքական լոպազ այսօր կգլխավորեր ԱԺ-ն, կմտածեի՞ք, որ երկրի թիվ մեկ ղեկավարը կլիներ այդպիսի վիժվածք, տգետ, որը կուլ կտար մի կայացած պետություն և մյուս պետությունն էլ փողոց առ փողոց կհանձներ»,-ասաց ռուբեն հակոբյանը:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանին՝ քաղաքագետը նկատեց. «Երբ Էդմոն Մարուքյանը նրան անվանեց «անբարոյականի զավակ», նա մի փոքր արձագանքեց և հավեսով նստեց՝ շարունակեց նիստը, իսկ այստեղ ասում են «Նիկոլ»՝ ինքը հոգեխանգարմունքի մեջ է ընկնում»:

Բանախոսն օրինաչափ համարեց, որ Արցախի հատուկ նիստում «Հայաստան» դաշինքի անդամի ելույթից հետո ծափահարել են, իսկ ՔՊ ներկայացուցչի ելույթին չարձագանքեցին:

Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը Սարդարապատ կերտող ժողովուրդ է և հույս հայտնեց, որ հերթական հաղթանակին դեռ ինքն ականատես կլինի:

Անդրադառնալով Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպմանը՝ քաղաքագետը նկատեց, որ ցանկացած հանդիպումից հետո օրինաչափորեն սահմանին զոհեր ենք ունենում:

Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ գերիների մասին հարցին պատասխանելիս Լավրովը իր խոսքում շեշտել է, թե եռակողմ հայտարարությունում խոսքը գնում է մինչև հրադադարի պահը գերեվարվածների մասին:

Հակոբյանը ենթադրեց, որ հրադադարից հետո հայերի գերեվարելը հնարավոր է իշխանությունների փնթի պահվածքի հետևանք էր, որ չէին զգուշացրել նման պայմանավորվածության մասին, իսկ եթե հրադադարից հետո Ադրբեջանը նոր տարածքներ է բռնազավթվել և գերեվարել է հայ զինվորներին, ապա ինչո՞ւ միջազգային հարթակներում աղմուկ չի բարձրացվում:

Քաղաքագետը գտնում է, որ Լավրովն այդ խոսքով լուջ բացահայտում է արել՝ ակնարկելով, որ ՀՀ իշխանությունները պետք է ասեն, թե նոր գերեվարվածների մասով ի՞նչ են պայմանավորվել Ադրբեջանի հետ, որում չկա Ռուսաստանը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև